Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակը

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» (AxelMondrian & Partners) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերությունն ուրախ է հայտարարել Հայաստանում իր գործունեության մեկնարկի մասին։  Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերում հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: Ընկերությունն իր որակավորված մասնագետների միջոցով կհամագործակցի մասնավոր և հանրային ընկերությունների հետ` փորձարարական ու աղմկոտ մեդիա հարթակներում սեփական բրենդն ու հեղինակությունը կառուցելու համար:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը: «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» մասնագիտացած է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, իրականացնում է կոմերցիոն և քաղաքական արշավներ, աջակցում ճգնաժամային հաղորդակցության գործիքակազմով:

Հայաստանյան գրասենյակի  կառավարման գործընկեր, գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Շուշան Հարությունյանը, որը հաղորդակցական նախագծերի կառավարման և գործունեության 17 տարվա փորձառություն ունի: Շուշան Հարությունյանը, որը Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ է, աշխատել և ղեկավարել է 10-ից 600 hոգանոց պրոեկտային թիմեր Երևանում, Բրյուսելում, Լոնդոնում և Վարշավայում:

«ԱքսելՄոնդրիան և գործընկերների» երևանյան գրասենյակում աշխատում են մասնագետներ Եվրոպայից և ԱՊՀ-ից: Ընկերությունը  բաց է
համագործակցության համար և հայտնում է տարեկան մեկ «պրո-բոնո» նախագծի իրականացման պատրաստակամության մասին, որը կունենա
հասարակական կամ մշակութային նշանակալի արժեք՝ նպաստելով գործունեության երկրի քաղաքացիների բարեկեցությանը։

ԱքսելՄոնդրիան անթոլոգիան պատմում է ընկերության փիլիսոփայության մասին` գործունեության երեք առանցքային գործիքակազմի կիրառմամբ

«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ»