Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությանն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ
«Համայնքահեն բնապահպանությունը և ադապտացումը կլիմայի փոփոխությանը Սյունիքի մարզում (CNCA)» ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ «Սյունիքի մարզում կլիմայի փոփոխությաննն ադապտացման և ռեսուրսների կայուն օգտագործման գաղափարների մրցույթ» անվանմամբ։
Դրամաշնորհային մրցույթի նպատակն է միաժամանակ նպաստել գյուղական բնակավայրերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, կլիմայի փոփոխություններին ադապտացմանը, բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում․
- Գյուղական տուրիզմ (հյուրատների կառուցում կամ վերակառուցում, թեմատիկ տուրերի իրականացում)
- Օրգանական գյուղատնտեսության աջակցություն (օրգանական սերտիֆիկացում, վայրի հավաք, մեղվապահություն)
- Ջրային ռեսուրսների կայուն օգտագործում (կաթիլային ոռոգման, անձրևաջրերի օգտագործման համակարգերի ներդրում)
- Տեղական արտադրանքի աջակցություն (ներառյալ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, սնունդ)
- Արոտավայրերի արդյունավետ կառավարում (ենթակառուցվածքների բարելավում)
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկակակն անձինք (ներառյալ ԱՁ), ֆիզիկական անձանց խմբերը, կոոպերատիվները և այլ իրավաբանական անձինք Սյունիքի մարզի հետևյալ բնակավայրերից՝
|
Դրամաշնորհի չափը կարող է լինել 800․000-2․000․000 դրամ։
Ստորև ներկայացված է ծրագրին դիմելու հայտը, և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Ձևաթուղթը ընդունվում է միայն հայատառ։
Մրցույթում հաղթելու դեպքում դուք պարտավորվում եք ունենալ անձնական ներդրում դրամաշնորհից ստացված գումարի հարյուր տոկոսի չափով։
Հայտերի գնահատման ընթացքում առավելություն է տրվում ծրագրի շրջանակներում ստեղծվող կոոպերատիվներին։ Եթե ցանկանում եք ծրագրի աջակցությամբ հիմնել կոոպերատիվ, կարող եք զանգահաել (+374) 44 599949 հեռախոսահամարով։
Դիմում-հայտը լրացնելու առաջ խնդրում ենք ծանոթանալ կանոնակարգի հետ։
Ներկայացվող բյուջեյի կանոններին և տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Կեղծ կամ կիսատ լրացված հայտերը ՉԵՆ դիտարկվի մրցույթի շրջանակում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարով, կամ կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է՝ 31 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 թ․։
*Աստղանիշով նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...