Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

SolarBotanic Trees ստարտափը ներկայացրել է «արևային ծառեր» էլեկտրական մեքենաները լիցքավորելու համար. դրանք յոթ մետրանոց սնկերի տեսք ունեն

3dnews.ru-ն գրում է, որ SolarBotanic Trees-ը ներկայացրել է 7 մետրանոց ծածկով մետաղական ծառեր, որոնք կորսան արեգակնային էներգիան նանոֆոտովալտայիկ «տերևների» միջոցով և կպահեն այն մարտկոցի մեջ, որը տեղադրված է ծառի բնում: Ենթադրվում է, որ կուտակված էլեկտրաէներգիան կօգտագործվի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Ընկերությունը վերջերս է ավարտել նախնական նախատիպը և այժմ փորձում է ստեղծել և փորձարկել դրա ամբողջական չափսի տարբերակը: Ծառերի կոմերցիոն արտադրությունը նախատեսվում է սկսել տարեվերջին։

«Մեծ Բրիտանիայում (լիցքավորման) ենթակառուցվածքի հսկայական պակաս կա, ուստի մենք պարտավոր ենք ձեռք ձեռքի տված աշխատել նման ենթակառուցվածքի մատակարարների հետ», — ասել է SolarBotanic Trees-ի գործադիր տնօրեն Քրիս Շելլին,- մի շարք ընկերություններ արդեն առաջարկում են արևային էներգիայով աշխատող հովանոցներ, որոնք տեղադրվում են կայանատեղիների վերևում, բայց դրանք «գեղագիտական ​​առումով գրավիչ չեն»: Արևային ծառերը, որոնք նախկինում ներկայացված էին Սինգապուրի Gardens by the Bay-ում և Sustainability Pavilion-ում Expo 2020 Dubai ցուցահանդեսում, հենց այդպիսի տեսք ունեն: Ի թիվս այլ բաների, մեր ծառերը ավելի քիչ տեղ են զբաղեցնում, ուստի դրանք ավելի հեշտ է տեղադրել հասարակական վայրերում»:

Ակնկալվում է, որ մեկ SolarBotanic ծառի արժեքը կկազմի 18,000-ից մինչև 25,000 ֆունտ (22,000-30,000 դոլար), ինչը զգալիորեն ավելին է, քան սովորական արևային մարտկոցները: Ծառից լիցքավորման հզորությունը կկազմի հինգ կիլովատ, ինչը բնորոշ է ստանդարտ լիցքավորման կայանին։ Այդ հզորությամբ 50 կիլովատանոց մարտկոցով ավտոմեքենայի լիցքավորումը մինչև 20-ից 80% կպահանջի գրեթե յոթ ժամ։ «Լիցքավորման արագությունն ավելի հարմար է այն դեպքում, երբ մեքենան երկար ժամանակ է կանգնում», — ասում է ընկերության փոխադրումների ծրագրի ղեկավար Ռեյչել Սվիատեկը: Ստարտափը նախատեսում է նաև մշակել ծառի ավելի կոմպակտ և մատչելի 3,2 կՎտ-ոց տարբերակ, որը կարժենա 10,000-ից մինչև 15,000 ֆունտ (12,000-18,000 դոլար): Այդ մոդելը հարմար է համալսարանների, առևտրի կենտրոնների և այլ վայրերի համար:

Յուրաքանչյուր ծառ կստանա վերահսկվող էներգիայի պահպանման և էներգիայի կառավարման համակարգ, որը կմիավորի բազմաթիվ ծառեր տեղական միկրոցանցերում կամ ծառը կմիացնի հանրային ցանցին, որպեսզի արտադրված ավելորդ էներգիան կարողանա վերադառնալ ցանց: Նաև ծառը միանալով էլեկտրացանցին կկարողանա էներգիա տալ գիշերը կամ ձմռան մութ օրերին, երբ արևի լույս չկա։ Ցանցից կախվածությունը նվազեցնելու համար ստարտափը նախատեսում է ինտեգրել մարտկոցային համակարգ ծառի բնի մեջ, որպեսզի օրվա ընթացքում ավելորդ էներգիան խնայվի գիշերը օգտագործելու համար:

SolarBotanic Trees-ն արդեն հավաքել է 340,000 ֆունտ (420,000 դոլար) և պատրաստվում է ֆինանսավորման փուլ սկսել տարեվերջին նախատիպի փորձարկումից հետո: Մինչև 2025 թվականը ընկերությունը ցանկանում է տարեկան ստեղծել առնվազը 1000 ծառ։ Առաջին արևային ծառերը կտեղադրվեն Մեծ Բրիտանիայում, որին հաջորդելու են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]