Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Ինչպես են կոտրվում միֆերը. Սյունիքում քաղցկեղի տարածումն ամենացածրն է Հայաստանում

Տասնամյակներ շարունակ Հայաստանում կարծրացած միֆեր կան, թե հանքարդյունաբերությամբ զբաղվող շրջաններում քաղցկեղի մակարդակն ավելի բարձր է, քան այլ վայրերում, որտեղ հանքեր չեն արդյունահանվում։ Հատկապես այդ առումով, բնապահպանների և հանրության մի հատվածի թիրախի տակ Սյունիքի մարզն էր, որտեղ գործում են Հայաստանի հիմնական հանքարդյունաբերական ձեռնարկությունները, այդ թվում՝ ՀՀ տնտեսության լոկոմոտիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Որ մեր երկրում քաղցկեղի տարածվածության մակարդակը բավական բարձր է, թերևս, ասելու կարիք չկա։ Սակայն մահացու հիվանդության տարածման ողջ մեղքը միայն հանքերի վրա գցելը բնավ էլ արդարացի չէ։ Առողջապահության նախարարության կողմից հրապարակված՝ 2022 թվականի տարեգրքում ի մի է բերվել Հայատանում քաղցկեղով հիվանդացության ամենաթարմ տվյալները։ Վիճակագրության համաձայն՝ չարորակ գոյացությունների հայտնաբերման ընդհանուր դեպքերը մեկ տարում աճել են 7,5 տոկոսով, իսկ կյանքում առաջին անգամ արձանագրված դեպքերը՝ 9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 54519 դեպք, ինչից կարող ենք եզրակացնել, որ Հայատանում ամեն 54-րդ մարդու մոտ հայտնաբերվում է քաղցկեղ։

100 հազար բնակչի հաշվով չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշը Սյունիքում է՝ 1391.2 դեպք, ամենաբարձրը ցուցանիշը՝ Լոռիում՝ 2186.1, որին հաջորդում է Երևանը 2072.4 դեպքով։ Վիճակագրությունը գալիս է կոտրելու այն կարծրատիպը, թե Հայաստանում քաղցկեղով հիվանդացության նման ահագնացող ցուցանիշերի պատճառը հանքարդյունաբերական ոլորտի արտադրած թափոններն են․ Հայաստանի «հանքարդյունաբերական մարզ» Սյունիքում (մարզում կա 13 հանքավայր, շուրջ 100 տարի գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլն) չարորակ նորագոյացությունների հայտնաբերման նվազագույն ցուցանիշն է երկրում։

Սյունիքի տվյալները, բնականաբար, կարող էին ավելի բարձր և բացասական լինել, սակայն հատկապես վերջին տարիներին իրականացվող խիստ հսկողությունը, վերահսկողության միջազգային մեթոդների ներդրումը նպաստում է, որ մարզը քաղցկեղի տարածվածությամբ զիջի մյուս՝ անգամ հանքավայր չունեցող մարզերին և մայրաքաղաքին։

 

Արամ Ստեփանյան