Ծանր շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակն Արցախում. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Ծանր շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակն Արցախում: Ունենք դեղորայքի, սննդի ու հատկապես տեղաշարժվելու խնդիր, քանի որ բենզինի ու դիզվառելիքի հարցն ամենասուրն է:
Բայց այս իրավիճակից մենք ոչ թե պետք է վախենանք, ոչ թե փորձենք ինքներս մեզ կտրել իրականությունից ու մեկուսանալ, այլ հասկանալ, որ միայն ընդդիմանալով ու գործ անելով է հնարավոր արդյունքի հասնել:
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկման ժամանակ խոսեցի նաև «Մենք ենք մեր սարեր» գործակալության ծրագրերի մասին, որոնք անկախ ամեն ինչից, մենք փորձելու ենք իրականություն դարձնել: Մեր ծրագրերից մեկն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնն արևային էլեկտրակայանով ապահովելուն է վերաբերում, ինչը թույլ է տալու, որ բուժհաստատությունն այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենա՝ անկախ հոսանքազրկումից ու հովհարային անջատումներից:
Գիտեմ, որ մեր շատ հայրենակիցներ են ուզում օգնել Արցախին ու հարցնում են ՝ ի՞նչ անել: Ես ասում եմ հետևյալը՝ բարձրաձայնեք Արցախի իրավիճակի ու խնդրի մասին, ձեր մասնակցությունը բերեք Արցախում իրականացվող ծրագրերին ու այն գործողություններին, որոնք ուղղված են Արցախը հայկական պահելուն, և ամենակարևորը, մի՛ եղեք անտարբեր:




















Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...