Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Արևի և քամու էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մի շարք երկրներում հասել է ռեկորդային մակարդակի

Արևի և քամու էլեկտրաէներգիայի մասնաբաժինը մի շարք երկրներում 2022 թվականի դրությամբ հասել է ռեկորդային մակարդակի։ Աշխարհի բոլոր երկրների մեջ առաջատարն այս առումով զարմանալիորեն Պորտուգալիան է, որտեղ վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ընդհանուր էներգետիկ ծավալի մեջ անցած տարվա կտրվածքով հասել է 34,8 %-ի, երկրորդ տեղում Իսպանիան է 33,2 %-ով, իսկ երրորդը՝ Գերմանիան՝ 33,5 %-ով։ Հետ չեն մնում նաև Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան՝ համապատասխանաբար 30,2 և 29 %-ներով։

Ուշագրավ է, որ անցած տարվա կտրվածքով զգալի առաջընթաց են գրանցել նաև Չիլին՝ 26,5 %, Նոր Զելանդիան՝ 26,2 % և Ավստրալիան՝ 23,2 %։ Մի շարք այլ երկրներ, որտեղ բավականին լուրջ զարկ են տալիս արևային էներգիային, դեռևս նման ծավալների չեն հասել։ Միացյալ նահանգներում, օրինակ, անցած տարվա կտրվածքով արևի և քամու էներգիան կազմում է ընդհանուր մասնաբաժնի 14,5 %-ը, Չինաստանում՝ 13,5 % է, Ֆրանսիայում՝ 12,5 %, Բրազիլիայում՝ 16,4 %։

Միջազգային էներգետիկ գործակալության վերջին տվյալներով, վերջին զեկույցում Հայաստանի մասին տեղեկություններ չկան։ Մեր երկիրն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թվականը հասնել 15%-ի, ինչն ընդունենք չափազանց ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով աշխարհի այլ երկրների լրջագույն մասնաբաժինը։ Ի դեպ, Ռուսաստանում 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0,5%, մեր հարևաններից լավագույն վիճակում գտնվում է Թուրքիան, որտեղ ցուցանիշը հասել է 19,4%-ի։

Այս հանգամանքը վկայում է, որ աշխարհի զարգացած պետությունները հրաշալի հասկանում են արևային և քամու էներգիայի կարևորությունն իրենց էներգետիկ անկախության համար։ Այս առումով չափազանց կարևոր է նաև համապատասխան սարքավորումների արտադրությունը։

Հայաստանում կա արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և մեր երկրին հարկավոր է լուրջ մոտեցումներ հատկապես արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։

Նունե Մանթաշյան