Զենք ձեռք բերել ցանկացող քաղաքացու իրավունքները ոտնահարված են․ ռազմամարզական կառույցների միավորումը շարունակում է բարձրաձայնել խնդիրը
Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին, «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ զենքի շրջանառության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի թեմայով։
Միավորման ներկայացուցիչները իրենց խոսքը հղեցին կառավարությանը և հանրությանը՝ զենքի շրջանառության խիստ սահմանափակման առիթով և տեղեկացրին իրենց հետագա քայլերի մասին։
«Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացիները հանձնելու են տեսական և գործնական քննություններ, որոնց կազմակերպումը, ըստ նոր օրենքի, պետք է ապահովեին ռազմամարզական կազմակերպությունները։ Չնայած օրենքում առկա են մի շարք դրական փոփոխություններ՝ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս է եկել և այժմ զենքի կրման թույտվություն չունեցող անձը զրկված է այն ստանալու իրավունքից», - իրավիճակը մեկնաբանեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը։
Միավորման ներկայացուցիչները խիստ սահմանափակված և ոտնահարված համարեցին քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը պաշտպանելու և զենք կրելու իրավունքը։ «Զենք կրելու մշակույթը կարևորագույն հենասյուն է արդյունավետ համապարփակ անվտանգության համակարգի ներդրման ճանապարհին: Զենք կրող, զենքից օգտվել իմացող ՀՀ քաղաքացին է պաշտպանում իր բնակավայրը ցանկացած իրավիճակում ու բանակի հետ միասին երաշխավորում սահմանի անվտանգությունը» - նշեց միավորման խորհրդի նախագահ, իրավաբան և ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
«Մեր կյանքի իրավունքը պարբերաբար խախտվում է թշնամու կողմից՝ թե՛ սահմանին, թե՛ դրանից ներս: Իսկ մենք ցանկանում ենք ապրել: Ցանկանում ենք, որ մեր երեխաները միշտ հայր ունենան: Ու օրենքի նախագիծը պետք է անպայման արագ շտկվի, այնուհետև լրամշակվի ու դառնա մեր այդ գործի մի սյունը: Մենք անշեղորեն պայքարելու ենք դրա համար բոլոր կարելի միջոցներով» - ամփոփեց միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ՌՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։
Հիշեցնենք, որ անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչները հունիսի 29-ին կոչ էին արել ՀՀ կառավարությանը՝ հստակեցնել ու հայտարարել, թե երբ և ինչպես կվերականգնվի ՀՀ քաղաքացիների՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու խախտված իրավունքը։ Ներկայացուցիչները նշել էին, որ նշված ժամկետում խնդիրը չլուծելու դեպքում իրենց իրավունք կվերապահեն օրենքով թույլատրված բոլոր միջոցներով և գործողություններով իրագործել քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ մի խումբ ռազմամարզական ու կրթական կառույցների և անվտանգային ոլորտի մասնագետների կողմից։ Միավորման նպատակն է ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվողների և հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով հետազոտել, մշակել և ներդնել անվտանգության ոլորտներում առկա խնդիրների լուծման եղանակները։
Կոնտակտային անձ՝ Գայանե Հայրապետյան
Հեռ՝ +374 77110863
Էլ հասցե՝ . [email protected]




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...