Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Հայաստանում գործազրկության ցուցանիշը երկնիշ է, բայց օտարերկրացիների համար աշխատանք կա․ մասնագիտական գնահատական

Իշխանությունն առիթը բաց չի թողնում նշելու, որ ՀՀ-ում գրանցվել է 12,6 % տնտեսական աճ։  Մասնագետներն էլ պնդում և հիմնավորում են, որ աճն արհեստական է և պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ ռուսների ներհոսքով։ Այս տնտեսական բումի պայմաններում մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2 %-ով։ Սա այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել մոտ 1,7 մլն մարդ՝ հիմնել են բիզնեսներ և այլն։ Այս ցուցանիշների ֆոնին, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկությունը 15,5  % է։ 2022 թ-ին ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով Հայաստանն առաջատար է։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Vesti.am-ի հետ զրույցում նշում է, որ նորմալ տնտեսություններում գործազրկությունը չպետք է գերազանցի 3-4 %-ը, իսկ մեզ մոտ դեռևս գործազրկության թիվը երկնիշ է, ինչն անթույլատրելի է։

«Եթե Երևանով շրջենք, ապա առնվազն կտեսնենք օտարազգի սպասարկող անձնակազմ։ Նախ, որպես պատճառներից մեկն, առանձնացնենք կրթությունը։ Շատ հաճախ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բուհերը չեն թողարկում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ։ Համալսարանն ավարտած քաղաքացին շատ հաճախ պատրաստ չէ աշխատանքի անցնելուն։ Այս խնդրի կարգավորման համար տարբեր ոլորտներ իրենց համար դպրոցներ են ստեղծում՝ հաշվապահներ, իրավաբաններ, խոհարարական ոլորտ և այլն»,- նշեց Սարգսյանը։ Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ՝ այս հատվածում մի կողմից ունենք տնտեսվարողների պահանջներին անհամապատասխան կադրեր, մյուս կողմից էլ՝ համալսարանական մարքեթինգի արդյունքում ձևավորված կադրեր, որոնց համալսարանում  համոզում են, որ իրենք լավագույն մասնագետներն են և չպետք է ցածր աշխատավարձով աշխատեն։

«Գործատուն առաջարկում է նախ աշխատել նվազագույն աշխատավարձով, ձեռք բերել հմտություններ, հետո նոր բարձր վճարել: Այստեղ կրկին առաջանում է գործատու-աշխատանք փնտրող կոնֆլիկտը։ Կապը խզված է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ իրենց ապագան կապում են այլ երկրների հետ։ Չեն տեսնում Հայաստանի անվտանգությունը, չեն տեսնում Հայասատանի կանխատեսելի ապագան, ինչպես նաև՝ իրենց զավակների ապագան այստեղ և չեն էլ ջանում Հայաստանում աշխատանքի անցնել։ Կա՛մ տրամադրված են արտագաղթի, կա՛մ արդեն իսկ արտագաղթել են։ Սրան զուգահեռ՝ գործատուները Հայաստան բերում են ավելի էժան աշխատուժ, օրինակ՝ հնդիկներ, որոնք անհամեմատ ավելի ցածր գնով և շատ ավելի լավ են աշխատում, «գլուխ չեն պահում»։ Գործատուն ունենում է մատչելի վարձատրվող և որակյալ աշխատանք կատարող աշխատակից։ Այս տեմպերի պարագայում ունենալու ենք Հայաստանում գործազրկության աճ և օտարերկրացիների աշխատանքի ապահովում»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Իսկ թե ինչու՞ առաքիչի, մատուցողի կամ մաքրուհու աշխատանքը չեն կատարում ընդհանրապես եկամուտ չունեցող հայերը՝ մասնագետն այստեղ մենթալիտետի խնդիր է տեսնում։ Ասում է, որ պետական մակարդակով պետք է խրախուսել բանվորի, մաքրուհու աշխատանքը, նրանց պարգևատրումներ տալ և այլն, որ պատվով կատարեն իրենց աշխատանքը։

«Մի կողմ թողնենք կառավարությանը, թեև նման կետ չկա, որ հենց իրենք քննադատելու առիթ չտան, բայց մեր ձևավորված մշակույթում մենք՝ ինքներս, պատրաստ չենք Հայաստանում բանվոր կամ մատուցող աշխատել, բայց նույն աշխատանքն անում ենք այլ երկրներում։ Օրինակներ կան, որ դրսում այլ աշխատանք է կատարում, բայց Հայաստան գալուց ընկերների ու ծանոթների հագուստներն է խնդրում, որ գա  ու ասի, թե դրսում ամեն ինչ լավ է։ Եթե մեր մշակույթում փոփոխություններ լինեն այսօրվանից սկսված, ապա մեր ապագայում սպասարկման և մյուս ոլորտներում կունենանք հայ աշխատողներ»,- Vesti.am-ի հետ զրույցում եզրափակեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։