Հայտնի են Դիջիթեք 2023-ի օրերը
Հոկտեմբերի 13-15 «Մերիդիան» էքսպոկենտրոնում 18-րդ տարին անընդմեջ տեղի կունենա տարածաշրջանում ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ DigiTec 2023-ը, որն այս տարի կրում է Tech Fusion: Connecting ideas, Transforming industries խորագիրը։
«ԴիջիԹեք 2023»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
«ԴիջիԹեքին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան թեք աշխարհի ամենաթարմ թրենդներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է բացառապես անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին:
«Դիջիթեք» հանրային կապերի մասնագետ
Աննա Դանիելյան
077138938




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...