Ինչքանո՞վ է վարչապետն ապահովել իր զրուցակիցների off the record հնչեցրած կարծիքների գաղտնիությունը. Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը «նախկին կոռումպացված ռեժիմին» պատկանող լրատվամիջոցների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ՝ հղում տալով նախորդող օրերին տեղի ունեցած իր հանդիպումներին։ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը գրություն էր ուղարկել վարչապետին՝ պարզելու համար, թե որ միջազգային կազմակերպությունից կամ պաշտոնյայից է նա ստացել նման գնահատական։ Ի պատասխան մեր գրության՝ մեզ տեղեկացրին, որ գնահատականը բանավոր է ներկայացվել աշխատանքային քննարկման ժամանակ եւ միաժամանակ նշվել է, որ միջազգային պաշտոնյայի անունը չի կարող հրապարակվել, քանի որ չկա վերջինիս համաձայնությունը։ Չքննարկելով այն հարցը, թե որքանով էր կոռեկտ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վկայակոչել փակ հանդիպման ժամանակ հնչեցված գնահատականները, հարց է առաջանում՝ թե ինչքանով է վարչապետը ապահովել իր զրուցակիցների off the record հնչեցրած կարծիքների ( եթե իհարկե հայտնել են) գաղտնիությունը։
Կառավարության թվիթերյան էջի (իմիջիայլոց պետք է ընդունել ի գիտություն, որ Կառավարությունը ոչ բոլոր լուրերն է տեղադրում պաշտոնական կայքում,այլ լուրերի մի ստվար զանգված նախընտրում է տեղադրել միայն թվիթերում) վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ օրերին վարչապետը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին (վերջինիս հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին ) եւ Կիպրոսի պաշտպանության նախարարին։ Ուստի պարզ է դառնում, որ նման գնահատականը հնչեցվել է կամ ԵՄ ներկայացուցչի կամ անձամբ պարոն Սվիտալսկիի կամ էլ Կիպրոսի պաշտպանության նախարարի կողմից։
Կոչ եմ անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցումներով դիմել Հայաստանում Եվրամիության դեսպան պարոն Սվիտիալսկիին՝ որպես ԵՄ ներկայացուցիչի կամ Կիպրոսի պաշտպանության նախարարին, պարզելու համար, թե արդյոք նրանք իրենց (մամուլի) գործունեությանը տվել են նման գնահատական»։





















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան