Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ

100 օր Ռալֆ Յիրիկյանի հետ Ucom-ում. գլխավոր տնօրենը խոսել է ընկերության նոր տեսլականի և երկրում գործունեության ընդլայման 5-ամյա ռազմավարության մասին

«Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ընկերության զարգացման 5-ամյա հավակնոտ ռազմավարությունն ու տեսլականը, որն ընդունվել ու հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Ըստ ռազմավարության՝ Ucom-ը կդիրքավորվի որպես ազգային օպերատոր Հայաստանի և աշխարհի բոլոր հայերի համար։

Ռազմավարության առանցքային հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։ Ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։ Դրանցից են լինելու տեխնոլոգիապես առաջադեմ հեռուստատեսային նոր հարթակը և մի շարք այլ տեխնոլոգիական թարմացումները, որոնց շնորհիվ Ucom-ը կմնա նորարարությունների առաջնագծում։

«Ucom-ը նպատակ ունի նոր չափանիշներ սահմանել հեռահաղորդակցության ոլորտում՝ ի բարօրություն ընկերության արժեշղթան գլխավորող մեր սիրելի բաժանորդների, ինչպես նաև աշխատակազմի, հայաստանյան տնտեսության և ողջ հայրենիքի։ Ucom-ում վերափոխման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ուստի մեր բաժանորդներին կխնդրեմ փոքր-ինչ համբերատար լինել և ըմբռնումով վերաբերվել հարթակների և տեխնոլոգիական լուծումների փոխարինման և թարմացման ողջ ընթացքին, քանի որ դրա ժամանակ հնարավոր է ծառայությունների որակի ժամանակավոր անկում կամ կապի ընդհատումներ։ Պլանավորված աշխատանքները կընթանան փուլերով, ինչի մասին միշտ նախօրոք տեղյակ կպահենք։ Հենց այդ փոփոխություններն են, որ երկարաժամկետ հեռանկարում խիստ անհրաժեշտ են մեր բաժանորդներին՝ իրենց անխափան փորձառության ապահովման և բարելավված ծառայություններից օգտվելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր գլխավոր տնօրենը հայտնի է իր անսահման նվիրվածությամբ ԿՍՊ գործունեությանը, հետևաբար վերահաստատել է, որ Ucom-ը հետևողականորեն իրագործելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծեր՝ կենտրոնանալով տեխնոլոգիական հիմք ունեցող ծրագրերի, ինչպես նաև բնապահպանական կայունության ու կանաչ հայեցակարգի խթանման վրա։ Ընկերությունը վճռական է կենսական դեր ստանձնել Հայաստանի համար ավելի կանաչ ապագայի կերտման գործում։   

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է նաև Ucom-ի ֆինանսական ցուցանիշներին՝ ակնարկելով զարգացման խոստումնալից հեռանկարը։ Թեպետ հստակ թվեր չի բացահայտել, սակայն ընդգծել է, որ ընկերության 2023թ․ առաջին կիսամյակի կատարողականը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով, իսկ արդյունավետությունը՝ 8%-ով։ Ընկերությունն սկսել է նաև նվազեցնել կուտակված ֆինանսական պարտավորությունները։

Խոսելով ընկերության ներքին անցուդարձից՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է Ucom աշխատակիցների կարևորությունը, որոնք առաջիկայում առավել քան երբևէ լինելու են ընկերության ուշադրության կենտրոնում։ Ղեկավար կազմը պարտավորվել է ապահովել ընկերության աշխատուժի բարեկեցությունն ու զարգացումը՝ ընդունելով, որ մարդիկ են Ucom-ի ամենաարժեքավոր ակտիվը։ Ավելին, Ucom-ը վճռական է տրամադրված համապատասխանության, հակակաշառակերության/ հակակոռուպցիոն համակարգերի ներդրման հարցում, և ի թիվս այլ ներքին նախաձեռնությունների արդեն իսկ մշակել է վարքագծի կանոնագիրքը և ներդրել է ազդարարման թեժ գիծը՝ ներքին և արտաքին ռիսկերի կառավարման համար։

«Մենք Ucom-ի վերականգնման, զարգացման և աճի ճանապարհին ենք՝ արմատավորելով այն որպես շուկայի ուժեղ մրցակից և հեռահաղորդակցության ոլորտի իրական մարտահրավեր ստեղծող», - ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ հայտնելով ղեկավար կազմի վճռականության ու նվիրվածության մասին։

Եզրափակելով իր խոսքը՝ Ucom-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ ընկերությունը պատրաստակամ է կյանքի կոչել իր 5-ամյա ռազմավարությունը և մշտապես տեղյակ կպահի շահագրգիռ բոլոր կողմերին զարգացումների և հետագա հաջողությունների մասին։