«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով
Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» և Մարոկկոյի ազգային հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդ ֆուտբոլիստը եվրոպական գրանդների, այդ թվում՝ «արքայական» ակումբի ուշադրությունը գրավել է 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Բրազիլիայի դեմ անցկացրած տպավորիչ հանդիպումից հետո (1-1)։ Այդ խաղում Բուադին աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ և հասուն խաղով. նա կատարել է 66 փոխանցում, որոնցից 60-ը եղել են ճշգրիտ։
Ըստ տեղեկությունների՝ «Լիլը» պատրաստ է քննարկել խոստումնալից կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները միայն այն դեպքում, եթե դրանք գերազանցեն 70 միլիոն եվրոն։
Նախորդ մրցաշրջանում Բուադին «Լիլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Չնայած «Լիլի» պահանջած բարձր գնին, Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա Գևորգյան
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին...
Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ Հայաստան