Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի պատմության մեջ առաջին անգամ բեմ կբարձրանա Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ»-ը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր բազմաբովանդակ խաղացանկը կհարստացնի օպերային արվեստի ևս մեկ գոհարով՝ Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ  օպերայով: 

ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հուլիսի 29-ին: 

Բեմադրության ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևը հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց՝ մի քիչ անհանգստանում է, քանի որ Երևանի օպերային թատրոնը հզոր պատմություն ունի, որտեղ աշխատելը գերագույն հաճույք է և պատասխանատվություն: «Ես չգիտեմ որևէ թատրոն, որտեղ Տուրանդոտի հինգ կատարող լինի, իսկ այս թատրոնում նրանք կան. դա ֆանտաստիկ է: Թատրոնները երազում են Տուրանդոտի գոնե մեկ կատարողի մասին, իսկ Երևանում այնպիսի ադամանդներ կան, հրաշալի ձայներով արտիստների մի ամբողջ խումբ: Բոլորը հետաքրքիր են, վառ ու զարմանալի»,-շեշտեց ռեժիսորը:

 Նա կարծում է՝ ռեժիսուրան երբեք չպետք է ծածկի երաժշտությունը, այլ պետք է ընդգծի  կոմպոզիտորի աշխատանքը, դասական պատմությունը՝ ժամանակակից ու վառ տեխնոլոգիաների միջոցով: «Տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մուլտիմեդիան, լուսային և այլ տեխնոլոգիաները, բայց մեր խնդիրն էր չփոխել պատմության դասական կոնտեքստն ու ստեղծել ներկայացում, որը հետաքրքիր կլինի ժամանակակից հանդիսատեսին»,-ասաց Ստարոդուբցևը: 

Ռեժիսորը հասցրել է Երևանի օպերային թատրոնի որոշ ներկայացումներից պատառիկներ դիտել: «Մեծ երջանկություն է ունկնդրել ու դիտել «Սպարտակ» բալետը այդ երաժշտական մշակույթը կրողի հայրենիքում»,-նշեց նա: 

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրեց՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը հարուստ է: «Շնորհակալ եմ Վյաչեսլավին և նրա թիմին: Նրանք կարող են ցույց տալ, թե ինչպես է պետք պրոֆեսիոնալ աշխատել: Կան ոլորտներ, որտեղ մենք թերանում ենք և պետք չէ վախենալ բարձրաձայնել այդ մասին ու շտկել բացթողումները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքային թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»,-շեշտեց Կարեն Դուրգարյանը: 

Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում է «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտ»-ը հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն ակտիվ ու հետաքրքիր  աշխատի: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,-ընդգծեց դիրիժորն ու երջանկություն համարեց հանճարեղ ստեղծագործության վրա աշխատելը, որի միայն համերգային կատարումն է եղել երևանյան թատրոնում: 

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ «Տուրանդոտ»-ը լավագույն օպերաներից է, և յուրաքանչյուր թատրոն ձգտում է այն ներառել իր խաղացանկում: Քոչարյանը կարևորեց, որ նախարարությունն աջակցում է նման նախաձեռնություններին և «Տուրանդոտ»-ի իրականացման համար տրամադրել է շուրջ 50 մլն դրամ: «Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, հաղորդում են նոր հոգևոր լիցքեր, բարձրացնում են հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակն ու խթանում են դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերին»,-շեշտեց Քոչարյանը: 

Փոխնախարարն ասաց՝ իրենց նպատակն է առավելագույնս դիվերսիֆիկացնել մշակութային կյանքը Հայաստանում և դառնալ տարածաշրջանի մշակութային ու ժամանցային կենտրոն: