Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Ռուսաստանում ստեղծել են նոր նյութ պերովսկիտային արևային մարտկոցների համար

Scientificrussia.ruն գրում է, որ պերովսկիտ արևային բջիջները (PSC) սովորական սիլիցիումային բջիջների խոստումնալից այլընտրանքն են, որոնք ապահովում են նույն քանակությամբ էներգիա 180 անգամ պակաս նյութի հաստությամբ: Դրանց արտադրության տեխնոլոգիան շատ ավելի պարզ և էժան է, քան սիլիցիումային բջիջներինն է։ PSC-ի խնդիրը կայունության բացակայությունն է: Այսօր ամենաարդյունավետ լուծումներից մեկը նոր այնպիսի նյութն է, որը կապահովի լիցքակիրների տեղափոխումը հենց պերովսկիտային շերտում դրանց արտադրությունից հետո։ Եվ Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Ուրալի մասնաճյուղի գիտնականները նման նյութ են առաջարկել։ Նրանք PSC-ներում էլեկտրոնների տեղափոխման համար նոր տեսակի նյութ են մշակել, որն ունի մի շարք առավելություններ: Հեղինակների խոսքով, նոր նյութով նրանք կարողացել են հասնել արևի փոխակերպման 12% արդյունավետության, ինչը համեմատելի է շուկայական միջին ցուցանիշի հետ։

«Մեր հայտնաբերած մոլեկուլների ընտանիքը էլեկտրոններ է փոխանցում PSC-ին մի փոքր ավելի վատ, քան այսօր օգտագործվող ֆուլերեններն են, բայց դրանք մոտ երկու անգամ ավելի էժան են, արտադրելը շատ ավելի հեշտ է և ունեն մի շարք այլ տեխնոլոգիական առավելություններ», — բացատրել է դոցենտ Գենադի Ռուսինովն Ուրալի դաշնային համալսարանի օրգանական սինթեզի տեխնոլոգիայի ամբիոնից:

Թեև ֆուլերենները, ըստ գիտնականների, PSC-ի համար էլեկտրոնների տեղափոխման ամենատարածված նյութն են, նրանք ունեն մորֆոլոգիական կայունության և լույսի ցածր կլանման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նրանց համար շատ դժվար է փոփոխել էլեկտրոնային հատկությունները: Ֆուլերենների սինթեզի և մաքրման ծախսերը որոշ դեպքերում դարձնում են դրանց օգտագործումը տնտեսապես անարդյունավետ:

«Մեր մոլեկուլները զուրկ են ֆուլերենների հիմնական թերություններից, և դրանց սինթեզը շատ պարզ է նույնիսկ մեծ քանակությամբ: Մեր մոլեկուլների օպտիկական, էլեկտրաքիմիական և էլեկտրոնային հատկությունները հեշտությամբ փոփոխվում են: Բացի այդ, դրանք դիպոլներ են, ինչը մի շարք հնարավորություններ է բացում PSC-ի բարելավման համար»,— ասել է Գենադի Ռուսինովը։

Ուրալի դաշնային համալսարանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Ուրալի մասնաճյուղի հետազոտողներն առաջարկել են նոր մոլեկուլների սինթեզի ամբողջական ընթացակարգ, ինչպես նաև ուսումնասիրել են դրանց ջերմային կայունությունը, էլեկտրոնային և օպտիկական հատկությունները: Նրանց կարծիքով Ռուսաստանում նոր նյութերի արտադրությունը կարող է լիովին անկախ լինել ներմուծումից։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]