Իրավապահները թույլ չեն տալիս Տիգրան Խաչատրյանի գործով առանցքային վկային ցուցմունք տալ , այն կարող է փոխել մեղադրանքը
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի գործով: Իրավապահները մտել են Սյունիքի նախկին մարզպետի բարեկամների տները եւ փնտրել Տիգրան Խաչատրյանին, իսկ Տիգրան Խաչատրյանի բնակարան չեն այցելել, որպեսզի դատարանին կարողանան երկամսյա կալանքի հիմք ներկայացնեն՝ իբրև վարույթն իրականացող մարմնից խուսափում: Ահա հենց այս արհեստական ձևով դատարանից կարողացել են կորզել երկամսյա կալանավորումը ։
Ավելին՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբանը քննիչին միջնորդել է, որ կա մեկ վկա ու պատրաստ է ցուցմունք տալ, ուստի հարցաքննեն վկային, սակայն քննիչը մերժել է։ Մերժման մեջ ներկայացրել են այն պատճառաբանությունը, որ վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշում՝ ում, երբ հարցաքննի։Վկան ևս առանձին դիմում է ներկայացրել սակայան նույն պատասխանն է ստացել քննիչից։
Այս ամենը արվում է միայն մեկ պատճառով՝ որպեսզի կարողանան պահպանել առաջադրված մեղադրանքը, այն է՝ խուլիգանություն։ Նախաքննական մարմինը հրաժարվում է գործի մեջ ներգրավել վկային. միգուցե նա կարեւոր բան կարող է ասել, ինչը կօգնի քննության ընթացքին կամ կխանգարի իրավապահների գործին։
Մեզ հասած տեղեկություններով քննիչներին ուղիղ հրահանգված է անել ամենը՝ որպեսզի կարողանան պահպաել Տիգրան Խաչատրյանին ներկայացված մեղադրանքը, իսկ այս պարագայում գործով առանցքային վկան միայն կխանգարի իրենց ստացած հանձնարարականին։




















Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառութ...
1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը
Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն
Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան...
ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամա...
ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ...
Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն Մարուքյան
Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել