3 զոհ և 1 ծանր վիրավոր. Մեղրիի ավտոճանապարհին ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Մեղրիի ավտոճանապարհին ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Հայտնում են քննչական կոմիտեից :
2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի՝ կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» Բ/Կ:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։
Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...