Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան

Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան՝ շրջափակման հետեւանքով ստեղծված սոցիալական իրավիճակը մեղմելու եւ բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով: Այս մասին հաղորդում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը:

Ճաշարանը գործելու է «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում՝ օգտագործելով շրջափակման հետեւանքով արդեն չգործող հյուրանոցի ճաշարանային ու խոհանոցային հնարավորությունները:

Ծրագիրը, որը նախաձեռնել է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խումբը, իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

Հանրային սննդի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից մեկի հետ կնքվել է ծառայության մատուցման պայմանագիր, եւ վերջինս պարտավորվել է  օրական մեկ անգամ սնունդով ապահովել ծրագրի շահառուներին:

Ծրագրի գաղափարն առաջարկվել է՝  հաշվի առնելով, որ այսպիսի սոցիալական-բարեգործական ճաշարաններ գործում են տարբեր երկրներում: Դժվարին իրավիճակներում դրանք ոչ միայն ուղղված են խոցելի խմբերին հնարավորինս աջակցելուն, այլեւ հոգեբանական նշանակություն ունեն, եւ ստեղծում են նաեւ շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել:

Հաշվի է առնվել նաեւ այն, որ առանձին սոցիալական  խմբերի  սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստել եւ մատուցել մարդկանց: Այս իրողություններում ամեն ինչ արվելու է, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել: «Մենք հոգ ենք տանելու, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծվի մարդկանց համար, իսկ ճաշարանն ամեն օր ապահովվի սնունդով: Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, որ առավելագույնս պետք է սատար կանգնենք միմյանց»,- ասել  է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման կոմիտեի անդամ Հայկ  Ավանեսյանը:

Ճաշարանի տարածքն ընտրվել է՝ հաշվի առելով նաեւ, որ այն գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարեւանությամբ, եւ հոգեւորականները  նույնպես այցելելու են քաղաքացիներին՝ շփվելու նրանց հետ: Ուշագրավ է, որ այսօր առաջին ճաշը մատուցելուց առաջ օրհնության կարգ է կատարվել:

Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Ծրագրի  շահառու կարող են դառնալ մինչեւ 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաեւ հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները:

Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է եւս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի  Սուրբ Հակոբ եկեղեցու հարեւանությամբ:

Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝  զանգահարելով 3333 կարճ համարին։