Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

Հրազդանցին դանակահարել է 21-ամյա համաքաղաքացուն ճանապարհը չզիջելու պատճառով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետեւանք են: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները ընկնելու հետեւանքով չեն: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի կիսաքանդ շինության մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի եւ 26-ամյա համաքաղաքացու միջեւ: Երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, այդ ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 21-ամյա համաքաղաքացուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում 26-ամյա երիտասարդը ներկայացել է Հրազդանի բաժին: Նա հայտնել է, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

26-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: