Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձեւ չստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ–ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում չստորագրել բանաձեւ՝ ԼՂ–ում իրավիճակի հետ կապված։

«Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։ Բանաձեւի նախագիծ մենք չենք տեսել, եւ այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձեւ, բացարձակ կեղծիք են»,–հայտնել է դեսպանատունը։

Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է ԱՄՆ–ին խորապես մտահոգել, եւ իրենք Ադրբեջանի կառավարությունը կոչ են անում շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն եւ մասնավոր փոխադրումների համար։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ չի կարծում, թե ԱՄՆ–ն որեւէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մաս կազմել, նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։

«Ինձ համար դժվար կլինի դա պատկերացնելը։ Կարծում եմ եւ հուսով եմ, որ ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը»,–ասել էր նա։