Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Հասարակություն

65-ամյա Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա

Нет описания.

Կիրակի՝ օգոստոսի 20-ին Քաջարանում օրը տոնական էր՝ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ, կոմբինատում՝ կառավարության ներկայացուցիչ Նարեկ  Բաբայանը, գործարար Գարիկ Ղազարյանը, մարզային իշխանության, ուժային կառույցների, հոգեւոր դասի, զինվորականության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետեր՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ նախ այցելեցին Քաջարանի հուշահամալիր։

Нет описания.

Нет описания.

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետն  ու Քաջարանի հոգեւոր հովիվ Տեր Շիրակ քահանան հոգեհանգստի կարգ մատուցեցին։ Այնուհետեւ ծաղկադրման արարողություն տեղի ունեցավ։

Օրվա ընթացքում  պուրակների ու խաղահրապարակների բացվեցին, որոնք կառուցվել են սուբվենցիոն ծրագրերով՝ պետություն-համայնք-ԶՊՄԿ ֆինանսավորմամբ։

Нет описания.

Շիրվանզադեի փողոցում՝ խաղահրապարակ, Լեռնաձոր բնակավայրում, Բակունցի եւ Շահումյան փողոցներում պուրակներ։ Նոր կառուցված խաղահրապարակում պաշտոնյաները իրենց ուժերը չափեցին 11 մետրանոց հարվածաշարում ։

Հաջորդ կանգառը Քաջարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում էր՝ հանդիսավոր նիստ։

«Որպես քաղաք Քաջարանը 65 տարեկան է, բայց մենք բոլորս գիտենք Քաջարանց գյուղը, որը բավականին հին բնակավայր է եւ հայկական։ Քաջարանը նաեւ դարպասն է Հայաստանի Հանրապետության։ Քաջարանը ցույց է տալիս մեր պետականության կարեւորությունը ու անհրաժեշտությունը, որ պիտի ունենանք հզոր պետություն»,-իր խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։


Ազգային ժողովի  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը շնորհավորելով քաջարանցիներին՝ ասաց, որ իրեն կիսով չափ քաջարանցի է համարում, քանի որ նրա հայրը տարիներ շարունակ աշխատել է Քաջարանում։«Համոզված եմ՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրով առաջիկայում մեր համայնքներն ավելի են զարգանալու։ Մեր նպատակն է, որ համայնքները կամաց-կամաց պակասեցնեն կախվածությունը պետական բյուջեից։ Այսինքն՝ այնքան զարգանան, բիզնեսներ լինեն, տուրիստներ գան, որ համայնքի եկամուտները բավական լինեն բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասաց Բաբկեն Թունյանը։

Нет описания.


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին ուրախացնում է քաջարանյան  տարբեր ու բազմաթիվ գույները։  Նա կարեւորեց համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես ավելի շատ ծրագրեր են իրականացվում։ Նախարարի խոսքով Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային մասը վերջապես հասնում է Քաջարան։ «Առաջիկայում փաստաթղթային,  իրավական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն  Հայաստան-Իրան կապի օղակ է լինելու , այլեւ ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»,-իր խոսքը եզրափակեց Գնել Սանոսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին համոզված է՝ «Քաջարանը գնալով ավելի գեղեցիկ ու հրաշալի կդառնա, եւ կյանքն այստեղ միմիայն կզարգանա»։ Նա հայտարարեց, որ այս տարի մտադիր են  քաղաքում մոտ 1մլրդ դրամի ներդրում անել։ «65 տարին  երեք սերունդների   ու այստեղ ձեւավորված  ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Ձեռքբերումների, նվաճումների ու  կոմբինատի առաջընթացի պատմությունն է սա: Շատ հեշտ  է այս մասին խոսել, քանի որ ասես թե գտնվում ես սեփական տանդ: Դա այդպես էլ կա, քանի որ կոմբինատի ու քաղաքի  ճակատագրերը սերտ միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ մենք անում ենք համայնքի հետ,  ծրագրերն ու ներդրումները մեր համատեղ ուղղու ապացույցներն են»,-մասնավորապես նշեց Ռոման Խուդոլին։

Ի դեպ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչում։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհակալ է բոլորին, ովքեր օրը կիսեցին քաջարանցիների հետ, ովքեր միշտ Քաջարան համայնքի ու նրա բնակիչների կողքին են։ «Քաջարանը մեր տունն է ու մեր մեծ ընտանիքը»,-ասում է Մանվել Փարամազյանը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու ապագա ծրագրերը։


Տոնն առանց նվերների չի լինում ու տարբեր ոլորտներ ներկայացնող քաջարանցիներ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից արժանացան շնորհակալագրերի, հուշանվերների,  դրամական պարգեւների:4

Մանվել Փարամազյանն է բոլորին հրավիրում սեղանների շուրջ՝ մի-մի գավաթ  կոնյակով ու գինիով շնորհավորելով քաջերի քաղաքի բնակիչներին։


Открыть фото

Открыть фото
Հանդիսության մասնակիցները հնարավորություն ունեցան  Լեռնաձորում դիտելու «Ցանկապատ» ներկայացումը։

Արմեն Դավթյան