Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Վիդեո

«ՔՊ» կոչվող խմբակը շատ ցածր վարկանիշ ունի․ իշխանափոխությունը ռեալ է․ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններին կոնկրետ առաքելությամբ է մասնակցում՝ ասաց դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը։ Նա վստահեցրեց, որ սովորական իրավիճակում ինքն անձամբ չէր մասնակցի տեղական ընտրությունների, բայց հիմա այնպիսի լինել-չլինելու հարցեր կան, որ մասնակցում է՝ թույլ չտալու համար երկրի անվտանգային օրակարգի շեղում։

«Իշխանափոխության հնարավորությունը շատ ռեալ է․ «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող խմբակը շատ ցածր վարկանիշ ունի, անգամ որոշել են Նիկոլ Փաշինյանի դեմքով հանդես չգալ, որ քաղաքացիներին չխրտեցնեն։ Բայց որեւէ շանս չունեն վերարտադրվելու։ Երեւանի փոփոխությունը ամբողջական իշխանափոխության ռեալ հնարավորություն է»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։

Երեւանի ավագանու ընտրություններից հետո դաշինքը մտադիր է ձեւավորել նոր կառավարություն՝ հանրային ճնշման արդյունքում, որը ոչ ուշ, քան 1 տարում կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ գործող խորհրդարանն արդեն լեգիտիմ չէ։

«Նոր խորհրդարանում ներկայացված ուժերն արդեն իրավունք կունենան խոսել ժողովրդի անունից։ Փաշինյանին հեռացնելն արդեն դառնում է ծայրահեղ անհրաժեշտություն։ Սա՛ է մեր՝ ընտրություններին մասնակցելու մոտիվացիան։ Եվ աջակցություն ենք ակնկալում մեր քաղաքացիներից»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին, որպեսզի հանրային մոբիլիզացիա իրականացնելով՝ ընտրությունների առիթն օգտագործվի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։