Կնոջը կյանքից զրկելու մեջ մեղադրվում է ամուսինը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային անհրաժշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգմանքները:
Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 08։53-ին, Վանաձոր քաղաքի բնակիչը զանգահարել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ սպանել է իր կնոջը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, ամուսինը, իրենց տան բակում գտնվող տաղավարում, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը դեռևս 2021 թվականից տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, ինչը հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրա նկատմամբ նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական, ինչպես նաև՝ կրկնակի համալիր հանձնաժողովային դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ:
Ըստ փորձագիտական եզրակացության՝ մեղադրյալը հանցանքը կատարելու պահին թեև ֆորմալ հասկացել է իր գործողությունների հակաիրավական բնույթը, դրանց քրեորեն պատժելիությունը, սակայն հաշվի առնելով նրա մոտ հուզակամային արտահայտված խանգարումները, զառանցական գաղափարների առկայությունը, դրանց հետևանքով հոգեկան գործունեության ապակազմակերպվածությունը, իր մղումների նկատմամբ կամային վերահսկողության թուլությունը, իր գործողությունների նկատմամբ կամային և ինտելեկտուալ վերահսկողություն իրականացնելու կարողությունների բացակայությունը և այլ գործոններ, նա չէր կարող գիտակցել և հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք: Ուստի՝ մեղադրյալն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում։
Հաշվի առնելով դեղորայքային բուժման ֆոնի վրա պահպանվող ակտուալ հոգեախտաբանական ախտանիշները, վարքային դրսևորումները, միտումները, հակասոցիալական վարքագիծը՝ նա բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում, կարիք ունի հարկադրական բուժման՝ հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցային պայմաներում:
2023 թվականի ապրիլի 13-ին դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին։ Մեղադրյալի նկատմամաբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է, և նույն օրը նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիառվել բժշկական հսկողությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...