Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում կայծակը խլել է 25-ամյա երիտասարդի կյանքը

Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղի դաշտից անասնակեր տեղափոխելու ժամանակ կայծակնահարությունից մահացել է նույն գյուղի բնակիչ,  պայմանագրային զինծառայող, Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմների մասնակից  25-ամյա Արկադի Հովհաննիսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունք գյուղի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, դեպքը տեղի է ունեցել  օգոստոսի 29-ի ցերեկը՝ ուժեղ ամպրոպի ժամանակ։  «Արկադին  ավտոմեքենայի վրա խոտի տուկերը դասավորելիս է եղել, իսկ եղբայրը և հորեղբորորդին ներքևից տվել են դրանք։ Երբ կայծակը խփել է, ինքը տուկերի վրայից ընկել է։ Կայծակը խփելուց հետո բոլորն  ուշաթափվել են, երբ  զարթնել են, տեսել են, որ խոտերը հրդեհվում են, իսկ Արկադին մեքենայի վրայից ընկել է։ Օգնության են հասել մոտակայքի զինվորականները։ Արկադին մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նա շատ խելացի, կազմակերպված, քաջ տղա էր։ Միայն այն, որ նա մասնակցել է Արցախյան 44-օրյա և 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմներին, ստացել վիրավորում, բայց ապաքինվելուց հետո նորից շարունակել զինվորական ծառայությունը, խոսում է նրա տոկուն բնավորության, հզոր կամքի մասին։ Դեպքից ցնցված է ողջ գյուղը, ցավով ու կսկիծով ենք այսօր հուղարկավորել մեր քաջորդուն, ով պատրաստվում էր ամուսնանալ», -ներկայացրեց Նիկոլա Խաչատրյանը։