Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Վիդեո

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Վարդենիսի տարածաշրջանում է (տեսանյութ)

Փաշինյանի քաղաքականությունն օրական 3-4 զոհ է նստում

 

Մեր զինված ուժերը բավական մեծ հակահարված են տվել և ադրբեջանական դիրքերից մեկը ոչնչացված է՝ զինվորականների հետ իր զրույցի մանրամասները ուղիղ կապով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նա առավոտից դադարեցրել է քարոզարշավն ու գնացել Վարդենիսի տարածաշրջան՝ լարված իրավիճակին տեղում ծանոթանալու։

Այս պահի դրությամբ 4 զոհ և 1 վիրավոր․ սա պաշտոնականն տեղեկությունն է։ Անդրանիկ Թևանյանը փաստեց, որ այս պահին կրակի ինտենսիվությունը նվազել է։ Նա զրուցեց նաև Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, որը վկայեց, որ թշնամին հիմնականում հրետանային միջոցներ է օգտագործել։

«Սկզբնական շրջանում հրետակոծում էին Սոթքի սահմանային դիրքերը, որից հետո սկսեց հրետակոծվել նաև Նորաբակի սահմանը։ Առավոտյան կողմ արդեն տեղեկություն կար, որ թշնամին խախտել է հրադադարի ռեժիմը և սահմանին իրավիճակը լարված է։ Մոտավորապես ժամը 9-ից եղել եմ Սոթքի տարածքում․ ինտենսիվ փոխհրաձգություն էր տեղի ունենում»,-ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նա վստահեցրեց, որ տեղի բնակիչների համար այդօրինակ միջադեպերը, ցավոք սրտի, առօրեական են դարձել․ համենայն դեպս, հրաձգային զինատեսակներից կրակոցներին մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց արդեն հրետանային միջոցների կրակից մարդիկ անհանգստացել են։ Թեև, ասաց, խուճապ չկա։

Անդրանիկ Թևանյանը մատնանշեց խնդրի քաղաքական կողմը․ Փաշինյանի «խաղաղություն» կոչված օրակարգի շրջանակում թշնամին անընդհատ լկտիանում է և փորձում լարվածություն ստեղծել սահմանին։

«Պետք է զգոն լինենք և կարողանանք խուսափել այդ ոչ ցանկալի զարգացումներից։ Դրա համար էլ մենք ներկայացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է և այդ օրակարգով էլ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն, որ փոփոխության ենթարկվի Հայաստանի ներքին կյանքը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։

Փաշինյանի քաղաքականությունն օրական 3-4 զոհ է նստում մեր ժողովրդի վրա, փաստեց Թևանյանը, և դրան պետք է վերջ տրվի․ մենք ամեն օր արթնանում ենք մի բացասական լուրի սպասելով։ Անդրանիկ Թևանյանը կշարունակի շփվել գյուղերի բնակիչների հետ և կտեղեկացնի նորությունների մասին։