Սիրելի՛ արցախցիներ, մի՛ ընկեք մոլորության մեջ, ամուր կանգնեք Ռուսաստանի կողքին. դա միակ փրկությունն է. Մհեր Ավետիսյան
«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես կենաց չե՛մ ասելու...
Արցախի մասին այսօր մեկ բան կարող եմ ասել․
Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահին և հայ զինվորներին, վերջիններիս շնորհիվ Արցախի այս մի փոքրիկ հատվածը դեռևս մնացել է հայկական։
Չնայած մեծ դժվարությունների` արցախցիները այսօր շարունակում են ապրել և հույսով եմ միշտ կապրեն իրենց հողում:
Սիրելի՛ արցախցիներ, մի՛ ընկեք մոլորության մեջ, ոչ ոքի մի՛ լսեք, ամուր կանգնեք Ռուսաստանի կողքին: Դա միակ փրկությունն է այս բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում` հայկականը պահելու և շարունակելու․․
Սադամ Հուսեյնին կախած, Մուբարաքին 《բանտախցում》 սպանած, Քադաֆիին «սամասուդ» արած Արևմուտքը հարձակվեց Ասադի վրա, բայց Ասաադը հավատալով Ռուսաստանի նախագահին՝ ամուր պահելով սեփական իշխանությունն ու սեփական ժողովրդին, երկրին ծառայելու կամքը, փաստացի այսօր կայուն է` հավատքը Ռուսաստանին, փրկեց սեփական պետությունը կործանումից։
Վերջինս լավ օրինակ է, ինչպես կարելի է ունենալ կամք սեփական երկիրն ու ժողովուրդը պաշտպանելու, քաղաքական հեռատեսություն ունենալու, ճիշտ աշխարհաքաղաքական գործընկեր ընտրել` արդյունքում փրկել սեփական պետությունն ու ժողովուրդը»




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...