«ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում». ԶՊՄԿ
Օրերս մի քանի լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) աշխատանքի են անցել ադրբեջանցիներ, այդ թվում՝ բարձր պաշտոնների։ Ըստ տարածված լուրերի, որը վերնագրված է «ԶՊՄԿ-ն անցնում է Ադրբեջանին», ընկերությունում աշխատանքի անցած ադրբեջանցիների թիվը 5-6-ն է, իսկ մեկը՝ Արտյոմ Բորոդաևը, որ զբաղեցնում է կապիտալ շինարարության գծով տնօրենի պաշտոնը, ժամանակին իր ֆեյսբուքյան էջին ունեցել է Բաքվում արված նկար, որը հետո հեռացրել է Ֆեյսբուքից։ Ինչո՞ւ կամ ինչպե՞ս պետք է ԶՊՄԿ-ում աշխատանքի ընդունեին ադրբեջանցիների: 168.am-ը դիմեց ԶՊՄԿ-ին՝ խնդրելով պարզաբանել որոշ ԶԼՄ-ներում տարածվող այդ լուրը:
ԶՊՄԿ-ում խնդրեցին գրավոր ուղղել հարցերը, ապա լրատվական բաժնից փոխանցեցին հետևյալ պատասխանը։
«Անհեթեթությունները կգերադասեինք չմեկնաբանել, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման վտանգավոր զրպարտությունը տարածվում է այս զգայուն շրջանում, համառոտ անդրադառնանք.
1. ԶՊՄԿ-ում, բնականաբար, ադրբեջանցիներ չեն աշխատում։ Կարծում ենք պատկան մարմինների խնդիրն է՝ պարզել, թե այն շրջանում, երբ ԶՊՄԿ-ն և Հայաստանի հանքարդյունաբերությունը հետևողականորեն թիրախավորվում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ նպատակ ունենալով հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, ո՞ւմ շահերից է բխում Հայաստանի ներսում նման զրպարտչական, վտանգավոր թեզերի տարածումը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...