Լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ․ Մհեր Հակոբյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրենց մոտ մեծ զորավարժություն է ընթանում և այդ զորավարժությունների սահմանում են ամեն ինչ անում, բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ըստ էության ռազմավարական նախաձեռնությունը թշնամու ձեռքում է և ինքն է որոշում, որ պահին մեզ որտեղից հարվածի, և դա շատ վատ է, այսինքն մենք մաքուր պաշտպանական դիրքորոշման մեջ ենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան այս տեսակետը հայտնեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զենք և զինտեխնիկա կուտակելու մասին տեղեկություններին:
«Ամեն դեպքում կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև միջազգային ճնշումը Ալիևի վրա հսկայական է։ ՀՀ-ին հարվածելու առումով լուրջ խնդիրներ կունենան, իսկ Արցախի Հանրապետության հետ կապված էլ Ռուսաստանի դաշնության ֆակտորը կա, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ, ինչպես եղավ մի քանի օր առաջ, անցած տարվա սեպտեմբերին։ Այսինքն մի քանի օրվա սրացում սահմանին»,- ասաց նա:
Հակոբյանի խոսքով՝ մեզ հոգեբանական ահաբեկչության են ենթարկում, փորձում են խուճապային և այլ տրամադրություններ ստեղծել ՀՀ-ի ներսում․
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաները շատ են զարգացել, հասարակության լայն շերտերը ինֆորմացված են։ Տեղեկատվության և ապատեղեկատվության դերը հազարապատիկ ավելի է ընդգծվել։ Եթե 3 հազար տարի առաջ պատերազմի, լավի ու վատի մասին տեղեկություններ էին ունենում միայն երկրի ղեկավարները, այժմ հասարակության գերակշիռ մասը տեղեկացված է։ Թշնամու նպատակն է` արտագաղթ, ներքաղաքական ցնցումներ առաջացնելը, բանակի և պետական կառույցների նկատմամբ հավատը ոչնչացնելը»,- եզրափակեց Մհեր Հակոբյանը:
Լիլիթ Զալիբեկյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...