Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին
Հասարակություն

Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը

Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց  Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։

Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ Գործարարների Ասոցիացիայի և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։

Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում  և նշելով, թե իտալական որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։

Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.

«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»

Միջոցառմանը ներկա գտնվեց 180 հայ և առցանց միացված 100-ից ավել իտալացի գործարարներ։

Միջոցառումն անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: