Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին
Վիդեո

Գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Գործող իշխանության օրոք հարձակումները Եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրում, եւ մենք գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու մոտ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Մինչ այդ դաշինքի անդամները մասնակցել էին Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը՝ իբրեւ ուղերձ հանրությանը, որ գործող իշխանություններից պետք է պաշտպանել ընդհանրապես բոլոր ավանդական ինստիտուտները․ Եկեղեցին, Ընտանիքը, Երիտասարդ սերունդը, որոնց ուղղակի թունավորում ու սպանում են թմրամոլության քարոզ տանելով եւ թմրամիջոցների վաճառքը խրախուսելով։

«Այս իշխանության օրոք հարձակումները եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրել եւ մենք ուղերձ ենք հղում եւ ասում ենք, որ այն ավանդական արժեքների կրողները, ովքեր եկեղեցու հետ են տեսնում իրենց կյանքը, գործունեությունը, իրենց իրավունքները պետք է պաշտպանվի։ Այդ առումով մենք կարեւորում ենք Եկեղեցու ինստիտուտը եւ մեր աջակցությունն ենք հայտնում Եկեղեցուն եւ պաշտպանում այն մարդկանց, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց կրոնական համոզմունքների համար»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Այս առումով, նշեց նա, գործ ունենք տեսակային բախման հետ՝ ազգայինի ու ապազգայինի բախման հետ, եւ դաշինքի պայքարը նաեւ արժեհամակարգային բնույթ ունի։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանի իր պետությունը, չպետք է տարանջատի իրեն Արցախից, Հայաստանի Անկախության հռչակագրից, եւ ընդհանրապես, հանրության բոլոր շերտերը՝ այդ թվում հոգեւոր դասը, պետք է մեկտեղեն իրենց ուժերըն այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև պահն օրհասական է․ թշնամին ինտենսիվ զորք է կուտակում սահմանին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Այս պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը իշխանափոխությունը դիտարկում է որպես անվտանգության ապահովման հնարավորություն։