Սահմանին իրավիճակը լարված է. Նիկոլ Փաշինյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանին
լարված է, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքերի որոշակի կուտկում ունի եւ նաեւ ԼՂ-ի շուրջ զորքերի որոշակի կուտակում ունի: Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՀ վարչապետը սահմանային լարվածության ֆոնին հեռախոսազրույցներ ունեցավ Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայկի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ, սակայն զրույց չեղավ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ղեկավարի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Իրականում առաջին զանգը հենց ՌԴ նախագահին է եղել, որովհետեւ վերջերս այս իրավիճակի հետ կապված խոսել եմ ՌԴ նախագահի հետ եւ մյուսների հետ չեմ խոսել: Ասեմ, որ այդ զանգերի իմաստն ու նպատակը նաեւ այն էր, որ այն գործընկերներին, որոնք մեծ հավանականությամբ որոշ նրբությունների տեղեկացված չեն, նրանց այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը այս իրավիճակի մասին մասին վստահաբար տեղեկացված է:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ ԼՂ-ում հաստատվանծ հումանիտար ճգնաժամի իրավիճակն սկսվում է 2022-ի դեկտեմբերից: Այդ ժամանակից մինչեւ այս պահը մեկ տասնյակից ավելի զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք կարծում եմ՝ պետք էր եւ արժեր կիսել նրանց հետ, իսկ ՌԴ նախագահի հետ վաղուց կիսել ենք: Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ: Ըստ անհրաժեշտության այդ հեռախոսազրոույցները կարող են տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը:




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...