UCOM ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 Դ/ՄԲ
Արձակուրդային սեզոնից հետո Ucom ամառային առաջարկի շրջանակում Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange և Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։ Միևնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE և Vodafone, ինչպես նաև Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:
«Ucom շարժական կապի բաժանորդները միշտ կարող են Ucom բջջային հավելվածից ընտրել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթներից մեկը, որպեսզի ցանկացած պահի ճամփորդության ընթացքում կապի մեջ մնան իրենց մտերիմների հետ ամենամատչելի տարբերակով», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Հիշեցնենք, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում՝ Orange, Վրաստանում՝ Geocell/Magticom, ԱՄԷ-ում՝ du և ԱՄՆ-ում՝ T-Mobile օպերատորներին միանալիս: Հավելենք նաև, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով սմարթֆոնի էկրանին հայտնվող հրահանգներին:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին