Ջերմուկի հրետակոծությունից մեկ տարի անց․ ինչ իրավիճակ է հիմա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը սկսեց ինտենսիվ ռմբակոծել Ջերմուկի մատույցները:
Կեսգիշերն անց սկսել էին ռմբակոծել քաղաքը շրջապատող սարերն ու հարակից տարածքը, որը ի սկզբանե տևել էր 2-3 ժամ: Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հրդեհ էր բռնկվել Ջերմուկի անտառներում: Իրավիճակը հետագայում ավելի լարվեց․ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ էին վարում հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին հայտարարեց, որ սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 210, վիրավորվել 293 զինծառայող, անհետ կորածների թիվը 28 է։
Չնայած հանկարծակիի գալուն, քաղաքի բնակչությունը շատ արագ պատսպարվեց ապաստարաններում, բնակչության մեծ մասը տարհանվեց, մոտակա մի քանի օրերին էլ քաղաք էին անընդհատ այցելում միջազգային կազմակերպությունները:
Ավելի ուշ, քաղաքը անցավ իր բնականոն կյանքին, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս շարունակում է իր սադրանքները:
Մարիամ Ղազարյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին