Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank
Ֆինանսական անվտանգությունը մեր օրերում գնալով ավելի ակտուալ է դառնում․ զեղծարարները տարբեր միջոցներ են գտնում խաբեությամբ կորզելու Ձեր գումարները։
Առանձնացրել ենք մի քանի կարևոր խորհուրդ, թե ինչպես պաշտպանվել քարտային զեղծարարություններից։ Սկսենք անվտանգության ամենապարզ միջոցներից․
- փորձեք քարտը երբեք չմոռանալ բանկոմատում, աշխատասեղանին, չդնել հեռախոսի պատյանի հետևի գրպանիկում, որովհետև այդպես շատ հեշտ է այն կորցնել, և շատ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ մեկը կհասցնի տիրանալ քարտի վրա պարունակվող ամբողջ տեղեկատվությանն ու օգտագործել Ձեր գումարները։
- որքան էլ տարօրինակ թվա, ունեցած ողջ գումարը պետք չէ պահել մի քարտի վրա․ ավելի ապահով է հիմնական գումարը պահել բանկային ընթացիկ կամ խնայողական հաշվին՝ միաժամանակ ստանալով եկամուտ կամ օրինակ էլեկտրոնային դրամապանակին՝ հեշտությամբ կատարելով QR վճարումներ՝ ձեռքի տակ ընդհանրապես քարտ չունենալով, այսինքն՝ խուսափելով նաև այն կորցնելու վտանգից։
Ամեն դեպքում, եթե որոշել եք գումարը հենց քարտի վրա պահել, ապա պարզապես հիշեք քարտի անվտանգության մի քանի պարզ կետ․
- Երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի նպատակով և ոչ ոքի մի՛ տրամադրեք Ձեր քարտի CVV/CVC կոդը և PIN-կոդը։ Բացատրության կարիք այստեղ չկա, չէ՞։
- Պայուսակը, դրամապանակը փոխելիս ուշադիր ստուգե՛ք՝ արդյո՞ք բոլոր քարտերը տեղափոխել եք, արդյո՞ք բոլորը տեղում են։
Դե իսկ եթե, ամեն դեպքում, քարտը կորցրել եք կամ այն գողացել են, ապա անհրաժեշտ է արգելափակել այն որքան հնարավոր է արագ։ IDBank-ի քարտերի դեպքում դա ընդամենը մի քանի վայրկյանի հարց է՝ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակով։ Պարզապես պետք է հավելվածի «Բանկինգ» բաժնում կամ առցանց հարթակի «Քարտեր» բաժնում ընտրել կորած քարտը, ապա սեղմել «Արգելափակել քարտը»։ Պատրաստ է․ Ձեր քարտն արգելափակված է։ Եթե ավելի ուշ կպարզվի, որ քարտը ոչ թե կորել էր, այլ ապահով վայրում էր, ուղղակի Դուք այն չէիք գտնում, ապա նույն արագությամբ կարող եք ապաարգելափակել այն՝ կրկին Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնից։
Եթե պարզվի, որ քարտն, այնուամենայնիվ կորել էր, ապա անգամ գտնելու դեպքում ճիշտ կլինի վերաթողարկել այն, քանի որ չգիտեք, թե այդ ընթացքում ում են հասանելի դարձել Ձեր քարտային տվյալները և ինչ նպատակով այն կկարողանան օգտագործել։
Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, և թող Ձեր քարտն արգելափակելու կարիք երբեք չառաջանա։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին