Մահերի և վիրավորների թիվն արագորեն աճում է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալիևի ցեղասպան ռեժիմը շարունակում է իր լայնածավալ հարձակումն ու արյունահեղությունը Արցախում՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր զենքերը պաշարված, հյուծված ու փոքր ազգի դեմ․ այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ցավոք սրտի, ունենք տասնյակ զոհեր և 200-ից ավելի վիրավորներ, սակայն թիվը շարունակում է աճել։ Մյուս կողմից, կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի ցեղասպան բանակը նույնպես մեծ կորուստներ է կրել, ըստ երևույթին ավելի շատ, քան մենք։ Դա նրանից է, որ մեր հերոս տղաները կատաղի դիմադրել և դիմադրում են ցեղասպան բանակին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը, ընտանիքն ու արժանապատվությունը։
Ինձ համար վաղուց պարզ էր, որ Ալիևի ռեժիմի համար նշանակություն չունի ոչ միայն հայի, այլև ադրբեջանցիների կյանքը, և այդ պատճառով նա պարբերաբար մսաղացի մեջ է գցում իր հայրենակիցներին։
Ի վերջո, իզուր չէ, որ ադրբեջանական հասարակությունը դժգոհում է և պահանջում, որ իրենց պաշտոնյաների զավակներին ուղարկեն մարտի դաշտ, որից հետո նրանք չեն համարձակվի խաղալ մարդկային կյանքերի հետ»։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին