Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է, սոված–ծարավ փողոցներում լցված։ Կապի բացակայության պատճառով շատ գյուղերից տեղեկություն չկա»։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմեց Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը։
«Երեխաներ կան, որ շրջափակման մեջ են գտնվում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գյուղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմեց պատգամավորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին էլ երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել, վերջապես գտել են նրան։
«Իրավիճակը շատ ծանր է։ Երեխաները նկուղներում են։ Լսել եմ, որ օգնություն են ստացել ալյուրի տեսքով, բայց ո՞նց հաց թխեն. լույս, գազ չկա: Ամեն օր ասում են՝ լույսը լինելու է, հետո ասում են՝ Ադրբեջանը նոր պայմաններ է դնում մեր առաջ։ 30-ից ավելի ծանր վիրավորներ ունենք, որոնք ամեն օր կարող են մահանալ։ Ճանապարհը չեն բացում, որ նրանց հասցնեն Երևան, գոնե փրկեն։ Մեզ անտեր ենք զգում։ Ոչ մի աշխատանք առաջ չի գնում։ Այս ժամի դրությամբ պետք է որ թուրքերը հետ քաշված լինեին, որպեսզի որոնողական աշխատանքներ տանեին, բայց սկսվել է, թե՝ ոչ, չգիտեմ։ Զոհվածների մարմինները նույնպես չեն կարողանում տեղափոխել Երևան։ Մեծ մասը չի ուզում, որ իրենց երեխաներն այստեղ հուղարկավորվեն, քանի որ չգիտեն՝ վաղը այստեղ են լինելու, թե ոչ։ Գոնե ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարավոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»։
Պատգամավորի խոսքով՝ տարածվող տեղեկություններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախում անհնար է թվում։ Ո՞նց կարելի է երեխա սպանող թուրքի հետ ապրել։ Ասում են՝ երեխաները մի տեղ դպրոց են գնալու, Եվլախում քննարկել են, որ ոստիկանությունը պետք է միացյալ լինի, ո՞նց եք դուք դա պատկերացնում»,– ասաց Նելլա Գրիգորյանը՝ նշելով, որ միայն միջազգային զորակազմի ներկայությունը կարող էր ինչ–որ չափով անվտանգության երաշխիք լինել։
Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ։
Պատգամավորը նշեց, որ այս աղետալի վիճակը չէր լինի, եթե իշխանությունները բնակչությանը նախապատրաստեին հարձակմանը։
«Փաշինյան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնե դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել հարձակումը, գոնե հնարավոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծություն է լինելու»,– վրդովված ասաց պատգամավորը։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին