ԱՄՆ-ն որոշել է Պուտինին չհրավիրել ԱԽՏՀ գագաթնաժողովին․ ՌԴ ԱԳՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի հրավիրի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին, Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Մարատ Բերդիևին։
ԱՄՆ-ում այս որոշումը բացատրվել է այս առաջնորդների նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների առկայությամբ։ Բերդիևը նշել է, որ Մոսկվան հարցում է ուղարկել Վաշինգտոնին՝ կոչ անելով կատարել ԱԽՏՀ նախագահ երկրի իր պարտականությունները և հրավեր ուղարկել ՌԴ նախագահին։
Ամերիկյան վարչակազմի նման որոշումը, ըստ Բերդիևի, ցույց է տալիս Միացյալ Նահանգների անազնվությունը և այս երկրի շարունակական առճակատման մոտեցումը բազմակողմ տնտեսական համագործակցության հարցերում, ինչպես նաև զուտ տնտեսական ֆորումի քաղաքականացումը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը չի ակնկալում, որ Վլադիմիր Պուտինը կհրավիրվի Սան Ֆրանցիսկոյում ԱԽՏՀ գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարվա նոյեմբերին։




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան