«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Ըստ այդմ, հաշվի առնելով նաև Հայաստանի իշխանությունների անգործությունը, շատ կարևոր է, որ տարբեր կազմակերպություններ, հեղինակավոր անհատներ ճշմարտությունը հասցնեն միջազգային հանրությանը: Նախօրեին նման մի հայտարարություն էին տարածել մոտ հինգ տասնյակ իրավագիտության դոկտորներ, թեկնածուներ, ասպիրանտներ և ուսանողներ:
Մանրամասն, փաստարկված նշելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ, ցեղասպան գործողությունների մասին՝ իրավաբանները շեշտում են, որ, ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ «Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը»,-նշված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, իրավագետները խոր տագնապով և անհանգստությամբ արձանագրում են նաև «այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ»: «Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ»,-նշված է հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները պահանջում են ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:
«Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները»,-գրված է հայտարարության մեջ, որտեղ նաև կոչ է արված աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպություններին, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին՝ այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան