Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Հասարակություն

Ռուսաստանը սկսել է պատժել հայկական բիզնեսին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

MediaHub-ի տեղեկություններով՝ ռուսական մի շարք խոշոր ընկերություններ սկսել են հրաժարվել Հայաստանից արտահանումներից:

Մասնավորապես, մեզ հետ զրույցում կոնյակ արտադրող ընկերություններից մեկից հայտնեցին, որ «Магнит» սուպերմարկետների ցանցը հրաժարվել է իրենցից կոնյակ մատակարարել: Ընդ որում նշել են, թե ինչու՝ «по политическим соображениям»: Կոնկրետ այս ընկերության պարագայում՝ խոսքը ամսական մի քանի տասնյակ հազար շշի արտահանման մասին է. 

«Սա լուրջ հարված է մեզ, քանի որ մենք զրկվում ենք խոշոր շուկայից և հայտնի չէ, թե ինչ ժամկետով»,- ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս նաև նշեց, որ վախենում են, որ սա շղթայական էֆեկտ կունենա և հայկական արտադրանք ներկրող ռուս գործարարները հերթով կսկսեն հրաժարվել: Հատկապես, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են արագորեն գահավիժել դեպի անդունդ:

Փորձեցինք այլ ընկերություններից ևս ճշտել՝ շարունակվում է արտահանման գործընթացը, թե ընդհատվել է:

Այդպես, «Noy Factory»-ից (Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ) նշեցին, որ իրենց մասով խնդիր չկա․ «Մենք շարունակում ենք մեր ապրանքի մատակարարումը Ռուսաստան»,- հայտնեցին «Noy Factory»-ից։

Հուսադրող էր նաև «MAP Wine and Brandy Factory»-ից (ՄԱՊ գինու-կոնյակի գործարան) ստացված պատասխանը։ 

«Մենք այդպիսի ինֆորմացիա չունենք։ Շարունակում ենք մատակարարել»,- ասացին MediaHub-ին:

Այդուհանդերձ, տնտեսագետներն ու քաղաքագետները կանխատեսում են, որ եթե մոտ ժամանակներս հայ-ռուսական հարաբերությունները՝ քաղաքական մակարդակում, չբարելավվեն, ապա Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական պատժամիջոցներ կսկսի կիրառել: Օրինակ՝ գազը կթանկացնի, կկրճատի հայկական արտադրանիք մատակարարման ծավալները և այլն:

Մարիաննա Արամյան