Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Հասարակություն

Ապրանքները կթանկանան, նոյեմբեր-դեկտեմբերին ծանր իրավիճակ է սպասվում

Աղբյուր

Մի քանի  օր է՝ սկսել է դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրանալ` նախկին 380-ից հասել է 420 դրամի։ Դրամը, որի կայունությամբ այդքան հպար- տանում էր նիկոլական իշխանությունը, սկսել է արժեզրկվել։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանին հարցրինք, թե որն է դոլարի կուրսի բարձրացման պատճառը։

«Գլխավորը քաղաքական կամ ռազմաքաղաքական պատճառներն են․ Արցախի կորուստը, ցեղասպանությունը․․․ տվյալ դեպքում Արցախն էլ Հայաստան էր, մարդամեկն ասում էր՝ «Հայաստան է, եւ վերջ»։ Դա վերաբերում է նաեւ արժույթին՝ դրամին։ Արցախի արժույթը եւս դրամն է եղել, եւ 100 հազարավոր մարդկանց տեղափոխումը Հայաստան եւ իրենց հետ զգալի դրամային զանգվածի ներկրումը Հայաստան, բնականաբար, պետք է խախտեր հավասարակշռությունը։ Մյուս կողմից՝ այդ մարդիկ, բնականաբար, իրենց պլանները Հայաստանի հետ չեն կապում՝ կապված կյանքի, բնակարանային պայմանների հետ, եւ աշխատում են՝ որքան հնարավոր է արագ փոխանակել իրենց դրամական միջոցները դոլարի, եւ դա հավելյալ պահանջարկ է ստեղծել։ Իսկ ընդհանրապես, հայաստանյան սուբյեկտները՝ բիզնեսները, տնտեսությունները, այսպիսի ֆորսմաժորային, պատերազմական սրված իրավիճակում իրենց դրամային խնայողությունները տրանսֆորմացնում են դոլարի, դրա համար մոտ 10 անգամ մեծացել է դոլարի նկատմամբ պահանջարկը։ Այսօր դոլարի առքը մոտ 420 է, եւ եթե մեկնարկային կետ ընդունենք 380 դրամը, ապա ստացվում է, որ մոտ 9-10 տոկոսով դրամն արժեզրկվել է։ Սա հիմնական պատճառներից մեկն է՝ ռազմաքաղաքական, պատերազմական իրավիճակը, որի հետեւանքով մի կողմում, փաստորեն, պահանջարկն է մեծացել, մյուս կողմում էլ արտարժույթի առաջարկն է փոքրացել` այն իմաստով, որ աստիճանաբար նվազել է արտարժույթի ներհոսքը: Նախ՝ փոքրացել է Ռուսաստանի բանակից փախածների հետ եկած արտարժույթի ներհոսքի ծավալը, եւ առաջարկի կողմում որոշակի նվազում կա։ Մյուս պատճառն էլ արտահանումների կրճատումն է՝ արդեն մի քանի ամիս։ Դա կախված է ե՛ւ Ռուսաստանի կողմից քողարկված սանկցիաներից, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Լարսի անցակետում՝ կապված հայկական կոնյակների հետ, եւ եթե ապրանքների արտահանումը դանդաղեցվում կամ կասեցվում է, ապա արտարժույթի հետագա հոսքը Հայաստան նույնպես կրճատվում է։ Սա եւս աքսիոմա է եւ իր հետ բերել է այդ ձեւավորված հավասարակշռության խախտմանը»,- ասաց Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ նախկին փոխարժեքն արհեստական էր ձեւավորվել, որովհետեւ կառավարությունն իր կորպորատիվ շահերն ուներ։ «Պետք է նաեւ օբյեկտիվ լինել ու ասել, որ այն փոխարժեքը, որը ձեւավորվել ու պահվում էր Հայաստանում դոլար- դրամ՝ 380-390 միջակայքում, դա արհեստականորեն դրամի արժեւորման պրոցես էր, նպատակը շուկաներից որքան հնարավոր է՝ էժան դոլար քամելն էր, որովհետեւ արտաքին պարտքն արդեն սարսափելի խայտառակ մասշտաբների է հասել, եւ դրա սպասարկումը չափազանց մեծ ռիսկեր ու պրեսինգ է իր մեջ պարունակում։ Բնականաբար, երկրի դրամական, գործադիր իշխանությունների կորպորատիվ շահերի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է եղել դոլարի արհեստական էժանացումը, եւ զսպանակն այդպես անընդհատ սեղմած պահելով, հատկապես շինարարական բումի պայմաններում․․․, սա իրավիճակ է, որը շատ նման է 2000-ականների իրավիճակին, այն ժամանակ էլ 2003 թվականից կտրուկ արհեստականորեն արժեւորվեց դրամը, դոլարը 550-ից իջավ մինչեւ 320 դրամ։ Այդ կուրսը պահպանվում էր մինչեւ 2008-09 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը»,- ասաց Մարգարյանը։

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ դոլարի արժեւորումը կարելի է պայմանավորել նաեւ տնտեսական ակտիվության անկմամբ։ «Սա նույնպես իր պատճառներն ունի, եւ այդտեղ ոչ վերջին դերն է խաղում վարվող քաղաքականությունը՝ հարկային ու պարտքային քաղաքականությունը։ Այս կառավարությունը գրեթե յուրաքանչյուր տարի 1 միլիարդ դոլարով ավելացրել է երկրի պետական պարտքը, եւ հատկապես այդ պարտքի ստրուկտուրայում առաջանցիկ աճել է երկրի ներքին պարտքը։ Սա աննախադեպ ռիսկեր է ստեղծել պետական բյուջեի կատարման, հատկապես պարտքի սպասարկման համար, եւ աննախադեպ թանկացել է պետական պարտքը, այսինքն՝ այն բեռը, որը նստած է ներկա ու ապագա սերունդների ուսերին, սա ներկա կաբինետի «հերոսության» արդյունքն է։ Եթե դուք պարտքի բեռն ավելացնում եք եւ ֆինանսական բուրգ եք կառուցում, այսինքն՝ ներկա պարտքը մարելու համար էլի նորանոր պարտքեր եք վերցնում` դրսից ու ներսից, դա մի գեղեցիկ օր կարող է այսպիսի հետեւանքներ ունենալ»,- պատասխանեց Մարգարյանը։
Հնարավո՞ր է, որ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հանգեցնի նաեւ ապրանքների թանկացման։ Մարգարյանի խոսքով՝ առաջիկա շաբաթներին դա նկատելի կլինի․ «Միանշանակ, այդպիսի տենդենց կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Դրանից առաջին հերթին օգտվում են ներկրողները, իհարկե, անվերահսկելի իրավիճակից, որովհետեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ՊԵԿ-ը նման իրավիճակներում աչք են փակում ներկրված, պահեստավորված, խանութներում եղած ապրանքների վրա, որոնք ներկրվել են նախկին գներով՝ պատճառաբանելով դրամի փոխարժեքի անկումն ու դոլարի, եվրոյի արժեւորումը, բայց դրա համար է, որ հենց դրամն արժեզրկվում է, սկսում են գներն արձագանքել։ Այս պահին մենք չենք տեսնում, բայց համոզված եմ՝ շաբաթներ անց, եթե այսպես շարունակվի կամ մնա այս մակարդակի վրա, հատկապես ներկրվող սննդամթերքի, բենզինի, դեղորայքի, կենսական նշանակության մասսայական ապրանքների վրա գնաճային էֆեկտները կերեւան։ Առանց այդ էլ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսները գնաճային ամիսներ են, այդ ամիսներին կարող է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել երկրում»։