«Տաշիր» ընկերությունը շարունակում է հոգալ Արցախից տեղահանվածների հոգսերը
News.am-ը գրում է.
Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին այս օրերին օգնության ձեռք են մեկնում մեծաթիվ փոքր ու խոշոր կազմակերպություններ, Սփյուռքից ու Հայաստանից բարերարներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, առհասարակ՝ ով ինչպես կարող է։ Ջանք են ներդնում հայրենիքն ու տունը հետևում թողած արցախցիներին օգնելու համար։
Աջակցության մասին հայտարարած ամենաառաջին և ամենամեծ փաթեթն առաջարկածներից մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էր։ Արցախցիների կողքին կանգնելու մասին հիմնադրամը հայտարարեց սեպտեմբերի 25-ին՝ բռնագաղթից մեկ օր անց։
Փորձեցինք ճշտել, թե ինչ տիպի աջակցության մասին է խոսքը։ Ըստ մեզ հասած տեղեկությունների այս պահի դրությամբ ընկերությունը տանիք է հատկացրել 750 ընտանիքի, աշխատանքներ են տարվում թիվը հասցնել 1500-ի։ Բացի այդ, ընտանիքներն ապահովվել են ապրելու համար անհրաժեշտ հնարավոր բոլոր պայմաններով։ Մեր աղբյուրը, մոտավոր նկարագրեց, որ օգնության ծախսային մասը, օրինակ, 500 ընտանիքին հատկացվող ամսական բյուջեով կազմում է շուրջ 150 հազար դոլար:
Բարեգործական հիմնադրամը հոգում է նաև արցախցիների աշխատանքի տեղավորելու մասով՝ 250 անձի աշխատանք է ապահովվել «Տաշիր» խմբի կազմակերպություններում։
Ընկերությունը, ինչպես նշեցինք, մտադիր է ընդլայնել աջակցության շրջանակը։




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան