Նման պատմությունների մասին խոսելն այսօր «մոդայիկ» չէ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հաճախ է ծայրահեղությունների գերի դառնում վերաբերմունքի կամ գնահատման տեսակետից: Այս գործոնը առավել խորացել է 44-օրյա պատերազմից հետո, էլ ավելի՝ արցախցիների բռնի տեղահանման ու Արցախի հանձնման գործընթացին զուգահեռ: Խոսքը վերաբերում է նաև հակառուսական տրամադրությունների գեներացմանը:
Ի մասնավորի, արցախյան ողբերգության հարցում շատերը ամենածանր մեղադրանքներ են հնչեցնում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի նկատմամբ: Ընդ որում, այնպիսի մոլուցքով, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե միակ կամ առնվազն գլխավոր մեղավորը խաղաղապահներն են: Ըստ շատ փորձագետների, այստեղ մեծ դեր ունի իշխանական քարոզչամեքենան, որն իր հարթակներով ու արևմտյան ուղղվածությամբ և ֆինանսավորմամբ հայտնի սատելիտների միջոցով հանրության մեջ ատելություն է գեներացնում Ռուսաստանի, այդ թվում՝ խաղաղապահների հանդեպ: Այն, որ Ռուսաստանին, ինչու չէ՝ նաև խաղաղապահներին, շատ մեծ հարցեր կան, քննարկման ենթակա չէ: Սակայն միակողմակի չլինելու համար, հանուն արդարության, պետք է նշել նաև «մեդալի հակառակ» կողմը:
Նախ՝ ցավալիորեն հաշվի չի առնվում այն հանգամանքը, թե ինչ իրավասություններ ու հնարավորություններ են ունեցել խաղաղապահները՝ թե՛ քանակական առումով, թե՛ լիազորությունների տեսակետից: Մյուս կողմից՝ հենց թեկուզ բռնի տեղահանված արցախցիներից շատերի հետ զրույցները ցույց են տալիս, որ ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ միանշանակ չէ: Օրինակ՝ մեր զրուցակիցները ներկայացրել են նաև պատմություններ, որ ողբերգական օրերին ռուս խաղաղապահներն աչքի են ընկել խիզախությամբ և բազմաթիվ դեպքերում իրենց դրսևորել որպես իսկական քրիստոնյաներ: «Հազարավոր մարդիկ «պատահաբար» կսպանվեին հաղթանակներից և արյունից արբած ադրբեջանցի զինյալների կողմից, եթե չլիներ ռուս զինվորների և սպաների զգոնությունն ու վճռականությունը»,-ասում էր մեր զրուցակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ հասկանալի պատճառներով:
Ընդ որում, նման պատմությունները շատ են, բայց դրանց մասին այսօր խոսելը «մոդայիկ» չէ, իսկ նրանք, ովքեր պատմում են, ցանկանում են «անանուն» մնալ։ Պատճառն այն է, որ, ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ Փաշինյանի իշխանական քարոզչությունը լուրջ հաջողությունների է հասել հակառուսական տրամադրություններ տարածելու գործում, և այսօր Մոսկվան է գլխավոր մեղավոր «նշանակված» կատարվածի համար։ Այնպես որ, վերոնշյալ վկայությունները խաղաղապահների գործողությունների վերաբերյալ այս օրերին ուղղակի կխեղդվեն քննադատության տարափում։ Բայց ժամանակը գուցե ամեն ինչ իր տեղը դնի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան