Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Ինչ են պայմանավորվել Ադրբեջանն ու Իրանը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի տարածքով դեպի Նախիջևան տանող ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ:

ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին ասված է  Ադրբեջանի նախագահ Ալիևի՝  Շուշիում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Ադրբեջանը նաև հուսալի տարանցիկ երկիր է, և մեր տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է  կազմակերպության անդամ բոլոր երկրների համար։

Հաշվի առնելով Արևելք-Արևմուտք ճանապարհով բեռնափոխադրումների աճող պահանջարկը, մենք նպատակ ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվող բեռների ծավալը 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի:

Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը հնարավորություն կտա Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունների հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։

Նշենք, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից։ 1992 թվականի նոյեմբերի 28-ին ԷԿՕ-ին միացան 7 երկրներ։ Ներկայումս կազմակերպության մեջ մտնում են 10 երկրներ՝ Ադրբեջան, Աֆղանստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքիա, Թուրքմենստան։