Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ մարտի 25-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ԵԽ-ի հետ գործակցության հարուստ փորձի հենքի վրա ՀՀ դատախազությունը բաց է համագործակցության հնարավոր բոլոր այնպիսի ծրագրերին ու ձևաչափերին, որոնք ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, Դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի քաղաքացիներին վերաբերող որոշումներից բխող պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Պարոն Պոյրելը հույս է հայտնել, որ հատկապես քրեական վարույթում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրմանը միտված քրեական դատավարության, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքերի մշակման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն՝ բարձր գնահատելով այդ գործընթացներում ՀՀ դատախազության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հայտնել է, որ ՀՀ դատախազությունը շահագրգռված է երկու հիմնարար օրենսգրքերի հնարավորինս շուտ ընդունման հարցում: Նա հավելել է, սակայն, որ, ՀՀ դատախազությունը խիստ կարևորելով խնդիրների հրատապ լուծումների անհրաժեշտությունը, ձեռնամուխ է եղել մարդու առանձին հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխավորվածության բարձրացմանը և քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը՝ ինչն իրականացվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների խորքային ուսումնասիրությունների արդյունքում:

Մասնավորապես՝ գործնական քայլեր են ձեռնարկվել մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանված լինելու, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայինոր չափորոշիչներ ներդրնելու ուղղությամբ: Այդ չափորոշիչները սահմանվել են ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված ուղենիշային համապատասխան որոշումներով:

Արթուր Դավթյանը նշել է, որ վերսկսվել են քննությունները անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ բոլոր այն քրեական գործերով, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշումներ է ընդունել: Նա հավաստիացրել է, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ քննություն և արդեն իսկ ունենք մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված նման գործեր:

ԵԽ պատվիրակության ղեկավարը նաև հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիարռման խնդիրներից: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից կատարված ծավալուն աշխատանքը, որի արդյունքում զգալիորեն ավելացել է դատարաններ ներկայացվող՝ խափանման միջոց կալանքների ընտրության կամ այդ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու առավել հիմնավորված միջնորդությունների և դրանց բավարարման քանակը, իսկ մյուս կողմից արձանագրվել է այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունների զգալի նվազում: ՀՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ նախնական կալանքի կիրառման պրակտիկայի էլ ավելի բարելավման նպատակով դատախազության կողմից նաև շրջանառության մեջ է դրվել այլընտրանքային նոր խափանման միջոցների ներդրմանը միտված՝ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ խնդիրներին վերաբերող հացրեր: