«Նրանք իսկական առյուծներ են, նրանք կռվել են մինչև վերջ»
Politnavigator.net-ն «Կռվել են մինչև վերջ. ռուս զինվորական թղթակիցն առաջարկել է Արցախի պաշտպաններին տեղափոխել Հյուսիսային ռազմական շրջան» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսական բանակի շարքերում շատ օգտակար կլինեին այնպիսի մարտիկները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի պաշտպանները, որոնք այժմ անգործ են։ Այդ մասին «KP» ռադիոկայանի եթերում ասել է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։
«Ի դեպ, ինձ շատ է հետաքրքրում, թե ինչո՞ւ նրանք դեռ խորհրդարան չեն մտել, խոսքը զենքով կռված մարդկանց, Արցախի պաշտպանության բանակի նախկին զինվորների մասին է։ Որովհետև նրանք իսկական գայլեր են, իսկական առյուծներ, նրանք կռվել են մինչև վերջ, այդ մասին խոսում են անգամ ադրբեջանական բանակի կորուստներն այդ 24 ժամվա ընթացքում։ Այնտեղ կորուստները երեք անգամ գերազանցել են 2020 թվականի պատերազմի օրական կորուստները։ Եվ դա պատերազմի ընդամենը մեկ օրն էր, և նրանք տվեցին իրենց վերջին ճակատամարտը»,- նշել է ռազմական թղթակիցը։
«Այդ մարդիկ հիմա Հայաստանում են, և Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն ասել է, որ նրանց պետք է ընդունել Հայաստանի Հանրապետության բանակ, որպեսզի այնտեղ իրենց փորձը փոխանցեն։ Բայց եթե նրանք այնտեղ մնան առանց աշխատանքի, ինձ թվում է, որ լավ կլինի նրանց կանչել ռուսական բանակ, նման մարտական տղաները մեզ օգտակար կլինեն, մենք նրանց չենք լքի, չենք դավաճանի, կապահովենք նրանց իրենց նոր հայրենիքում, և մենք կպարգևատրենք նրանց որպես իրական հերոսների, ինչպես անում ենք Հյուսիսային ռազմական շրջանի մեր հերոսների հետ»,եզրափակել է Կոցը:
Կ. Խաչիկյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան