Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Շարունակում են իրենց «սև գործը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու հանրային տրամադրություններ ձևավորել:

Հատկանշական ու հետաքրքրական է, որ նրանք վերջին օրերին իրենց մաղձանետումների թիրախ են դարձրել ի մասնավորի ԱՀ ԱԺ «22 պատգամավորներին», իշխանություններին ու կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը նման էժանագին եղանակով: Առաջինն, իհարկե, սեփական մեղքերն, ինչպես միշտ, այլոց վրա բարդելու հավերժական ցանկությունն է: Իբր՝ իրենք չեն մինչև այդ ամեն ինչ արել, որ այդ աղետը տեղի ունենա, բայց, այ, որ սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ Արցախում պաշտոնից հեռացած նախագահի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, դա ամեն ինչ տարավ կործանման: Մյուս խնդիրը, որ նրանք թերևս լուծում են, իրենց մշտական ուղղությունն է, այն է՝ ամեն գնով ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ, հանրության մեջ ներարկել, թե՝ վատ բան չի եղել, որ Արցախը հանձնել ենք:

Ամեն գնով: Հիշեք, թե ովքեր ու ինչեր էին քարոզում, ինչ ստեր էին տարածում արցախցիների մասին: Դրանք հիմնականում նույն «թավիշի» շահառուներն են: Իսկ նախօրեին այդ մերձիշխանական «քարոզիչներից» մեկն արդեն ոչ միայն անվանարկել է, վիրավորել, այլև ուղղակիորեն բռնության կոչեր հնչեցրել Արցախի ԱԺ պատգամավորների հասցեին: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Եթե հանկարծ նման բան իշխանության կամ թեկուզ որևէ քպական պաշտոնյայի հասցեին ասեր որևէ ընդդիմադիր, որևէ սովորական քաղաքացի, որը քպականի «անպատժելիության թուղթ» չունի, ապա հիմա արդեն փաշինյանական ոստիկանությունը այդ մարդուն ծեծելով, ձեռուոտքը ջարդելով կձերբակալեր, փաշինյանական իշխանության սրտի որևէ դատավոր, որին ձեռքով կմակագրվեր գործը, տեղում կալանքի որոշում կտար կամ դատարանի դահլիճում մահվան կհասցներ, մի խոսքով՝ կգործարկվեր ռեպրեսիվ համակարգը: Բայց քանի որ բռնության կոչերի հեղինակը, այսպես ասենք, նիկոլական է, բնականաբար, նրան ոչինչ էլ չի սպառնում: Սա է «ժողովրդավարության» բաստիոնը... Ծափ տվե՛ք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում