Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

«Որակի նշան». Նարեկ Նալբանդյանը նոր նշաձողեր է սահմանում

Հայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է, և այդ գործում իրենց դերն ունեն եռանդուն և նոր ընկերությունները, որոնք բազմապրոֆիլ գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է 2002թ., միակ հիմնադիրն ու տնօրենը Նարեկ Նալբանդյանն է։ Ընկերության նպատակն է ստեղծել արժեքներ, որոնք կնպաստեն ինչպես ժողովրդի բարեկեցեությանը, այնպես էլ ՀՀ տնտեսության զարգացմանն ու ավելի ամուր հիմնաքար կհանդիսանանա հզոր և զարգացած պետություն ունենալու համար։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ին է պատկանում «Նալբանդյան ալյուրը»՝ ստացված բարձրակարգ ցորենից և առանց հավելանյութերի: Ալյուրի արտադրության գործարանները գտնվում են Մասիսի և Տափերականի տարածաշրջաններում։ Շիրակի մարզի սահմանամերձ Բայանդուր համայնքում գործում է ընկերությանը պատկանող Շիրակ թռչնաֆաբրիկա-ն` «ՇԻՐԱԿ ՁՈՒ» ապրանքանիշով։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործում է բնական աղբյուրի ջրի և լիմոնադի շշալցման գործարանը, Չարենցավանում է գործում ընկերության սպիրտի արտադրության և օղու շշալցման գործարանը, որը պրեմիում դասի օղիներ է արտադրում։ Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնող, 200-ից ավելի բեռնատարներով համալրված պարկը բեռնափոխադրումներ է իրականացնում Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ և հակառակ ուղղությամբ։ Եղվարդ քաղաքում գործող «Trucks Service»-ը Հայաստանում գործող ամենամեծ տեխ սպասարկող համալիրն է, նախատեսված՝ բեռնատարների, կցորդների, կիսակցորդների, ավտոբուսների, թեթև բեռնատար մեքենաների և թամբային քարշակների տեխսպասարկման համար։

Ընկերության գործունեության ոլորտներից է նաև լիառացիոն համակցված կերերի արտադրությունը։ Կառուցվել է տարածաշրջանում նմանը չունեցող, ժամանակակից սարքավորումներով համալրված, 1 ժամում 20 տոննա արտադրողականությամբ գերհզոր գործարան, որտեղ Nalbandyan Agro/Նալբանդյան Ագրո ապրանքանիշով, արտադրվում են համակցված կերեր բոլոր տեսակի կենդանիների համար, ինչպես նաև կերերի (կոնցենտրատների) լայն տեսականի:

Ընկերությունը զբաղվում է նաև ցեմենտի մեծածախ վաճառքով և դիստրիբյուցիայով, տրանսպորտային պարկը համալրված է 50-ից ավելի ցեմենտատարներով, մատակարարվում է բարձրորակ ցեմենտ։ Տուրիզմի և հյուրընկալության ոլորտում էլ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը լուրջ գործունեություն է ծավալում, Eighty Eight հյուրանոցային համալիրների ցանցը գործում է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` անմիջապես Սևանա լճի ափին, Ծաղկաձորում, Արգել, Արզնի համայնքներում, հետագայում կառուցելու են Երևանում և այլ հանգստավայրերում։

Սևանա լճի ափին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ն իրականացնում է հանրային երեք լողափերի կառավարում և սպասարկում, կատարվել են խոշոր ֆինանսական ներդրումներ, այդ լողափերում մի շարք անվճար ծառայություններ են մատուցվում։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ը նաև մարմնամարզության ֆեդերացիայի և համահայկական խաղերի գլխավոր հովանավորն է։