Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Արցախցի վերաբնակներին սկսել են աշխատանքի տեղավորել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում

Կոմբինատի ղեկավարությունը պարբերաբար հանդիպելու է տեղի իշխանությունների հետ՝ հարկադիր տեղահանվածների կարիքները գնահատելու համար։ Անձնակազմը կվերապատրաստվի նոր սարքավորումներով աշխատելու համար, ինչը կբարձրացնի հանքաքարից մետաղների արդյունահանումը:

 Լեռնային Ղարաբաղից ժամանած մի քանի հարկադիր տեղահանվածներ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի ձևակերպման գործընթացում են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը։

Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունը հանդիպել է շրջանի վարչակազմի հետ, քննարկել է ժամանողների հիմնական կարիքները: Նա հավելեց, որ անցած ուրբաթ օրը Մեղրու տարածաշրջան է ժամանել 36 ընտանիք, այսինքն՝ 130-ից մի փոքր ավելի մարդ: Հանդիպում է կայացել նաև ժամանողների հետ, և դրա արդյունքում մի քանի մարդ արդեն աշխատանքի է տեղավորվում կոմբինատում։

«Մենք նաև կազմակերպել ենք սնունդը և անհրաժեշտ հագուստի, ջեռուցման վառարանների և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումը։ Տեղական վարչակազմի հետ նախատեսում ենք հանդիպել ամեն շաբաթ, որպեսզի քննարկենք, թե ինչ օգնություն կարող ենք տրամադրել»,-հավելեց Բելյաևը։

Խոսելով կոմբինատի աշխատանքի մասին՝ նա նշեց, որ ներկայումս արտադրությունն արդիականացվում է։ Նոր սարքավորումները թույլ կտան բարձրացնել հանքաքարից մետաղի կորզումը։ Արդյունքում, առանց արդյունահանման ծավալների ավելացման (տարեկան 4,8-4,9 մլն տոննա հանքաքար), հնարավոր կլինի ավելացնել վաճառքն ու եկամուտները։ Նոր սարքավորումների վրա աշխատելու համար իրականացվում է անձնակազմի վերապատրաստում։

«Ընդհանուր առմամբ, մեզ մոտ արդեն աշխատում է 1125 մարդ, որոնց հմտությունները պետք է անընդհատ զարգացնել։ Հանքաքարի պաշարները թույլ են տալիս աշխատել ավելի քան 50-60 տարի, ուստի նախագծերը հեռանկարային են կազմվում»,-հայտարարեց կոմբինատի ղեկավարը։

Չլուծվող հարցեր չկան, բոլոր խնդիրները, որոնք դրվում են սեփականատերերի կողմից (ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբ- խմբ․), հասկանալի են, հավելեց նա։

Պղնձի և մոլիբդենի գները շարունակում են ավելի ցածր մնալ, քան տարեսկզբին։ Լոնդոնի LME բորսայի տվյալներով՝ եթե հունվարից մինչև ապրիլի կեսը պղնձի տոննան արժեր ավելի քան 9 հազար դոլար, ապա հիմա՝ 7 հազար դոլարից պակաս, մոլիբդենի տոննան արժեր ավելի քան 75 հազար դոլար, իսկ հիմա՝ մոտ 48 հազար դոլար:

Այսպես թե այնպես, նշեց Բելյաևը, ներկայիս գները նույնպես կոմբինատին թույլ են տալիս նորմալ գործել։

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից բացի, «Գեոպրոմայնինգի» ակտիվները Հայաստանում ներառում են Սոթքի ոսկու հանքը (ժամանակավորապես չի գործում) և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: