Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Ի՞նչ պայմաններում է ստորագրվել Արցախի գոյությունը դադարեցնելու հրամանագիրը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։

Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։

Ինչ վերաբերում է Շահրամանյանի` սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ, Շահրամանյանը դեռ չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է այն ստորագրել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ստորագրելը արցախյան ղեկավարները քննարկել են այն եւ գիտեն, որ այն իրավական ուժ չունի` հակասահմանադրական է, քանի որ Արցախի նախագահը չի կարող, դիցուք, դատական իշխանությունը լուծարել, իսկ հանրապետությունը լուծարել կարող է միայն ժողովուրդը՝ հանրաքվեով։

Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիեւի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, եւ բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիեւի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաեւ Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի եւ մյուսների «գրպանը»։

Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում