Նախագահ Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության ներկայացուցիչներին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ կապիտալ ծրագրերի և ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության և շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և գործադիր տնօրեն, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարևորել են փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում:
«ՓրայսուոթերհաուսԿուպերսը» աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան