Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն

Նիկոլը՝ եվրոպացիներին՝ կորչի՛ Ռուաստանը

ԵԽ-ում ելույթ ունենալով՝ Նիկոլը եվրոպացիներին հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է Արևմուտքին մերձենալ այնքան, որքան Արևմուտքը կցանկանա՝ միաժամանակ տրտնջալով, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին թողել է միայնակ,որ ՌԴ-ն չկատարեց իր դաշնակցային պարտավրությունները, ռուս խաղաղապահների անգործության պատճառով արցախցիները լքեցին իրենց հայրենիքը և այլն: Ավելին՝ Նիկոլը Ռուաստանին մեղադրել է Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ պլաններ ունենալու համար: Ըստ նրա՝ ՀՀ–ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել, բայց անհաջող, քանի որ իրեն հաջողվել է պահպանել Հայաստանի անկախությունը:Միով բանիվ՝ Նիկոլը ԵԽ-ում դեմարշի է ենթարկել ՌԴ-ին՝ տալով եվրոպացիներին հավատարմության երդում:

Կարևոր է հասկանալ, թե ինչու է Նիկոլը նման կերպ վարվել, հանուն հայրենիքի՞, թե՞ բոլորովին այլ բանի:

Իրականում պարզից էլ պարզ է, որ Արևմուտքի «թրի տակով անցնելու» Նիկոլի պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ իշխանության պահպանման. նրա այն հայտարարությունը կամ տրտունջքը, թե Մոսկվան նպատակ ունի՝ Հայաստանում իշխանափոխություն անելու, մատնում է այն իրական դրդապատճառը, որը ստիպել է Նիկոլին հանձնվել Արևմուտքին: Խնդրն այն է, որ Արևմուտքը ցայսօր բացի հայտարարություններից կամ ինչ-որ բանաձևերից, ուրիշ ոչինչ չի արել, մտահոգություն հայտնելուց զատ գործնական քայլերի չի դիմել, խոսք էլ չի գնում այն մասին, որ Իլհամին կարող է գործնականում պատժել: Օրինակ՝ նույն Ռոբերտա Մեցոլան խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր ղեկավարած կառույցը դիտարկո՞ւմ է պատժամիջոցներ՝ Ադրբեջանի դեմ: Նա, ինչպես ասում են, խոսքը գցել է կտուրն ու խուսանավել: Ասել կուզի՝ Նիկոլի բուռն ցանկությունը՝ Հայաստանը դնելու Արևմուտքի տրամադրության տակ, չի երաշխավորելու գործնականում Հայաստանի անվտանգությունը: Հայտարարություններ՝ որքան ասես, իսկ գործնական, ռեալ քայլեր չի կարելի ակնկալել, քանի որ Հայաստանը մեծ խաղացողներին մի բանի համար է պետք՝ «ժերտվա տալու». Մոսկվան տվեց, հիմա էլ Արևմուտքն է տալու:

Նիկոլը թքած ունի Հայաստանի վրա էլ, հայերիս էլ. կարևորն իր աթոռն է, իսկ կոնկրետ իրեն երաշխիքներ տրամարելու հարցում եվրոպացիներն իսկապես առատաձեռն են և պատրաստ են Աննային ընդունել: Նիկոլին դա էլ է բավարար՝ Ռուսաստանի քթի տակ Հայաստանից նոր Ուկրաինա կերտելու, օտարի շահի համար բոլորիս փուռը տալու: